Ռուսախոսներ (ռուս.՝ русскоязы́чные, русскоговоря́щие), ռուսերենը որպես մայրենի լեզու օգտագործող մարդիկ։

Ռուսախոսները աշխարհով մեկ

Տվյալ եզրը կարող է բնութագրել նաև այն մարդկանց, ում մշակույթը սերտորեն կապված է ռուսաց լեզվի հետ, անկախ նրանց ազգային և տարածքային պատկանելիության։ Ռուսախոսների թվում կան շատ ուկրաինացիներ, բելառուսներ, հրեաներ, թաթարներ, ղազախներ, չեչեններ։

1999 թվականի դրությամբ ռուսախոսների թիվը աշխարհում հասնում էր 167 մլն, ինչպես նաև մոտ 110 միլիոն տիրապետում են ռուսերենին որպես երկրորդ լեզու։