Ռուպերտ Ալեքսանդր Լլոյդ Գրինթ (անգլ.՝ Rupert Alexander Lloyd Grint[3], օգոստոսի 24, 1988(1988-08-24)[1][2], Հարլոու, Հարլոու, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ով առավել հայտնի է Ռոն Ուիզլիի դերով, որը նա խաղացել է Հարրի Փոթթերի մասին բոլոր ֆիլմերում։ Ռուպերտը ունի մեկ եղբայր և երեք քույր։ Ռուպերտը անգլիական Տոտտենհեմ Հոտսպուրի երկրպագու է։ Ռուպերտը և Էմմա Ուոթսոնը մոտ ընկերներ են, նշելով, որ իրար վերաբերում են որպես քույր և եղբայր։ Ռուպերտը զբաղվում է նաև բարեգործությամբ։

Ռուպերտ Գրինթ
անգլ.՝ Rupert Alexander Lloyd Grint
Ծնվել էօգոստոսի 24, 1988(1988-08-24)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրՀարլոու, Հարլոու, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունRichard Hale School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մանկական դերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՀարրի Փոթեր
Համատեղ ապրող(ներ)Georgia Groome?

Կենսագրություն խմբագրել

 
Ռուպերտ Գրինթը 2007 թվականին

Մանկություն խմբագրել

Ռուպերտ Գրինթը ծնվել է Հարլոուում, Էսսեքս կոմսությունում, Ջոաննի Գրինտի (ծնված Պարսոնսում) ընտանիքում, տանտերերի և Նայջելա Գրինթի ընտանիքում, հրուշակեղենի առևտրականների ընտանիքում։ Նա համարվում է ընտանիքի ամենամեծ երեխան[4], նա ունի Ջեյմս անունով եղբայր և ևս երեք քույր՝ Ջորջինան, Սամանտան և Շարլոտան։

Սովորել է հռոմա-կատալոնական սկզբնական «St Josephs Primary School» դպրոցում։ Արդեն դպրոցական տարիքից նրա մոտ մեծ հետաքրքրություն էր առաջացել թատրոնի նկատմամբ։ Մասնակցել է ոչ այնքան լայնամաշտաբ դպրոցական ներկայացումներին և այնտեղ գրանցել է մեծ հաջողություններ։ 16 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը, որպեսզի կենտրոնանա իր դերասանական կարիերայի մեջ[5]։

Կարիերա խմբագրել

 
Էմմա Ուոթսոնի, Դենիել Ռոդկլիֆֆի և Ռուպերտ Գրինթի ձեռքերի, ոտքերի և կախարդական փայտիկի պատճենը, նրանց դեմ հանդիմաց տեղակայված է Գրաումանի չինական թատրոնը

2000 թվականի մայիսի վերջում Warner Bros. կինոստուդիան հայտարարեց Ջ. Կ. Ռոուլինգի ռոմանի վրա հիմնված «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի երեք գլխավոր դերերի համար կայանալիք կաստինգի մասին։ Թեկնածուների թվում նրանք դիտում էին բրիտանական երեխաներին, որոնց տարիքը տատանվում էր 9-ից մինչև 11 տարեկանների սահմաններում։

11-ամյա Ռուպերտը իմացավ կաստինգի մասին, միայն «BBC»-ի եթերում անցկացվող երեխաների նորությունների մասին հաղորդումը դիտելիս։ Հարի Փոթերի մասին գրքի ապագա երկրպագուն (որը այդ ժամանակ հրապարակվել էր արդեն երեք անգամ), նա մասնակցեց Ռոն Ուիզլիի դերի դերասանի ընտրություններին։ Պրոֆեսիոնալ դերասանական փորձ նա այդ ժամանակ դեռևս չուներ։ 2000 թվականի օգոստոսի 8-ին հրապարակվեց, որ Ռուպերտը ստացել է Ռոնի դերը[6]։ Որպեսզի դառնար դերասան, նա գրեց ռեպ-երգ, թե ինչպես է նա ցանկանում նկարահանվել ֆիլմում, և իր մայրիկը ուղարկեց այդ խնդրանքը։

2001 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի պրեմիերան, որը Ռուպերտին բերեց համաշխարհային ճանաչում։ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում տարած բարի հաղթանակից հետո, Ռուպերտը նկարահանվել է «Տաբատով ամպրոպը» ֆիլմում, որտեղ խաղացել է հիասքանչ գիտատեսային երեխայի դերում։

Ռուպերտը, որպես հյուր, հրավիրվել է նաև բրիտանական Top Gear ավտո-շոուին մասնակցելու համար[7]։ 2011 թվականին նկարահանվել է Էդ Շիրանի «Lego House» տեսահոլովակում[8]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Դերասանը ընկերություն է անում Էմմա Ուոթսոնի հետ, շեշտելով, որ նա իրեն վերաբերվում է ինչպես քրոջ[9]։

Նաև, ինչպես և իր հերոս Ռոն Ուիզլին, Գրինթը ևս տառապում է արախնոֆոբիայով, որը նշանակում է՝ վախ սարդերից[10]։

Գրինթը նաև մասնակցում է բարեգործական բազում միջոցառումներին, նվիրաբերելով հագուստ տարբեր միջոցառումների ժամանակ[11]։

Գրինթը նաև համարվում է անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի երկրպագու[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Philosopher's Stone Ռոն Ուիզլի
2002 Տաբատով ամպրոպը Thunderpants Ալան Ա. Ալլեն
2002 Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Harry Potter and the Chamber of Secrets Ռոն Ուիզլի
2004 Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը Harry Potter and the Prisoner of Azkaban Ռոն Ուիզլի
2005 Ծնունդդ շնորհավոր, Պիտեր Պեն Happy Birthday, Peter Pan Պիտեր Պեն (ձայն)
2005 Հարի Փոթերը և Հրե գավաթը Harry Potter and the Goblet of Fire Ռոն Ուիզլի
2006 Վարման դասընթացներ Driving Lessons Բեն Մարշալ
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Harry Potter and the Order of the Phoenix Ռոն Ուիզլի
2009 Բալային ռումբ Cherrybomb Մալակեյ
2009 Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը Harry Potter and the Half-Blood Prince Ռոն Ուիզլի
2010 Վայրի հնարք Wild Target Տոնի
2010 Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1 Harry Potter and the Deathly Hallows – Part 1 Ռոն Ուիզլի
2011 Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2 Harry Potter and the Deathly Hallows – Part 2 Ռոն Ուիզլի
2012 Չարլի Կանտրիմենի անխուսափելի մահը The Necessary Death of Charlie Countryman Կարլ
2013 «CBGB» ակումբ CBGB Չիտա Հրոմ
2013 Թմբկահար The Drummer Ստեն Շապիրո
2013 Սուպեր Կլայդ Super Clyde Կլայդ
2014 Փոշտալյոն Պետ Postman Pat: The Movie Ջոշ (ձայն)
2015 Լուսային խաբեություն Moonwalkers Ջոննի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Ron Weasley (Note: Click appropriate actor's image, click "Actor Bio")». Warner Bros. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  4. O'Sullivan, Michael (2006 թ․ նոյեմբերի 6). «Rupert Grint: In the Driver's Seat Now». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  5. Hiscock, John (2007 թ․ հունիսի 29). «How Harry Potter and friends grew up». The Daily Telegraph. Telegraph Media Group Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  6. «Daniel Radcliffe, Rupert Grint and Emma Watson Bring Harry, Ron and Hermione to Life for Warner Bros. Pictures Harry Potter and the Sorcerer's Stone». Warner Bros. 2000 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  7. Rupert Grint - Top Gear Interview
  8. Ed Sheeran - Lego House (Official Video)
  9. Whitty, Stephen. «Rupert Grint interview: 'Potter' star chats about famed role in blockbuster series». New Jersey On-Line. Limited Liability Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  10. «Stars and Their Phobias». News.com.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  11. «Stars donate clothes to cancer charity auction». OK!. 2010 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  12. «Հայտնի երկրպագուներ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուպերտ Գրինթ» հոդվածին։