Ռումյանչո Գորանով (բուլղար․՝ Румянчо Горанов, մարտի 17, 1950(1950-03-17)[1][2], Պլևեն, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, Սոֆիայի «Լոկոմոտիվի», Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի, ինչպես նաև Բուլղարիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Ռումյանչո Գորանով
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1950(1950-03-17)[1][2] (74 տարեկան)
Ծննդավայր Պլևեն, Բուլղարիա
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1967–1970 Բուլղարիա Սպարտակ (Պլևեն) 14 (0)
1970–1971 Բուլղարիա Լևսկի 2 (0)
1971–1982 Բուլղարիա Լոկոմոտիվ Սոֆիա 245 (0)
1982–1984 Կիպրոսի Հանրապետություն ԱՊՕԵԼ
1984–1986 Կիպրոսի Հանրապետություն Արիս Լիմասոլ
1986–1988 Կիպրոսի Հանրապետություն Օլիմպիակոս Նիկոսիա
1988–1989 Մալթա Մոստա 14 (1)
Ազգային հավաքական
1971–1979 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական 34 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բուլղարիայի 1978 թվականի լավագույն ֆուտբոլիստ[3]։

Ակումբային կարիերա խմբագրել

Նորամուտը մեծահասակների ֆուտբոլում Ռումյանչո Գորանովը նշել է 1968 թվականին «Սպարտակ» (Պլևեն) ակումբում ելույթներով[4], որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 14 հանդիպման։

1970-1971 թվականներին պաշտպանել է «Լևսկի» ակումբի թիմի գույները[5]։

Վերջին թիմում իր խաղով Ռումյանչո Գորանովը գրավել է Սոֆիայի «Լոկոմոտիվի» մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որին միացել է 1971 թվականին։ Սոֆիայի թիմում նա խաղացել է իր խաղային կարիերայի հաջորդ տասնմեկ մրցաշրջաններում[4]։ Սոֆիայի «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի հիմնական դարպասապահը։ 1978 թվականին, հանդես գալով այդ թիմի կազմում, ճանաչվել է Բուլղարիայի լավագույն ֆուտբոլիստ[3]։

1982 թվականին նա տեղափոխվել է Կիպրոսի ԱՊՕԵԼ ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 1984/85 մրցաշրջանի մեկնարկը։ Այնուհետև նա 1984-1986 թվականներին խաղացել է նույն երկիրը ներկայացնող «Արիս Լիմասոլ» և 1986-1988 թվականներին՝ «Օլիմպիակոս Նիկոսիա» թիմերում, այնուհետև տեղափոխվել է Մալթայի առաջնությունում հանդես եկող «Մոստա» ակումբ, որտեղ էլ 1989 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան[6]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

1971 թվականին Ռումյանչո Գորանովն իր նորամուտն է նշել Բուլղարիայի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։ Հավաքականում իր 9-ամյա կարիերայի ընթացքում երկրի հիմնական թիմի մարզաշապիկով նա անցկացրել է 34 հանդիպում[7]։

Եղել է ազգային թիմի հիմնական դարպասապահը 1974 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ խմբային փուլի երեք խաղերից երկուսում պաշտպանել է թիմի դարպասը։ Շվեդիայի հավաքականի հետ խաղում դարպասների գրավում չի արձանագրվել[8], իսկ Ուրուգվայի հավաքականի հետ խաղն ավարտվել է 1-1 հաշվով[9]։ Բուլղարացիները խմբից դուրս գալ չեն կարողացել[10]։

Տիտղոսներ և նվաճումներ խմբագրել

  • Բուլղարիայի չեմպիոն (1)
Լոկոմոտիվ (Սոֆիա)՝ 1977-1978
Լևսկի՝ 1970-1971
Լոկոմոտիվ (Սոֆիա)՝ 1981-1982

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Локомотив София Lokosf.info Червено-червеният инфо портал - Румен Горанов». Локомотив София Lokosf.info Червено-червеният инфо портал (բուլղարերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  4. 4,0 4,1 Strack-Zimmermann, Benjamin. «Rumen Goranov». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  5. Vencislav Nikolov. «Rumyancho Goranov | LevskiSofia.info» (անգլերեն). en.levskisofia.info. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  6. «Rumyancho Goranov - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Bulgaria - Record International Players». www.rsssf.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  8. FIFA.com. «1974 FIFA World Cup Germany ™ - Matches - Sweden - Bulgaria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  9. FIFA.com. «1974 FIFA World Cup Germany ™ - Matches - Bulgaria - Uruguay - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  10. FIFA.com. «1974 FIFA World Cup Germany ™ - Bulgaria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումյանչո Գորանով» հոդվածին։