Ռումինիայի Սենատ (ռումիներեն՝ Senatul României), Ռումինիայի բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի վերին պալատ։

Ռումինիայի Սենատ
ռումիներեն՝ Senatul României
7-րդ գումարման
Изображение логотипа
Տեսակ
ՏեսակԾերակույտ և խորհրդարանի վերին պալատ
Պատմություն
Հիմնադրվածդեկտեմբերի 6 (18), 1864
Ռումինիայի սենատի նախագահՆիկոլաե Չուկե և Ֆլորին Կիցուին[1]
Ղեկավարում
Սենատի նախագահԿելին Պոպեսկու Տերիչանու, Ռումիանիայի լիբերալների և դեմոկրատների այլընտրանքային կուսակցություն
սկսած 2014 թվականի մարտի 10
Կազմը
Նստատեղեր136
Senate of Romania, 2016-2020.svg
Քաղաքական խմբավորումներԿառավարություն (81)[2]
  •      Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (69)
  •      Ռումիանիայի լիբերալների և դեմոկրատների այլընտրանքային կուսակցություն (12)

Ընդդիմություն (55)

  •      Ռումինիայի ազգային լիբերալ կուսակցություն (25)
  •      Ռումինիայի պահպանողական միություն (13)
  •      Հունգարացիների դեմոկրատական միություն (9)
  •      Անկախ քաղաքական կուսակցություն (8)
Ընտրություններ
ընտրակարգ1992-2008, 2016-մինչ օրս։
վերջին ընտրություններ2016 թվականի խորհրդարանական ընտրություններ (Ռումինիա)
Հանդիպումների վայր
Խորհրդարանական պալատ, Բուխարեստ
senat.ro(ռում.)(անգլ.)

2016 թվականի դրությամբ՝ կազմված է 136 պատգամավորներից (մինչ այդ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, կազմված էր 176 պատգամավորներից), որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով, ուղղակի ընդհանուր ընտրության միջոցով՝ օգտագործելով 42 ընտրական շրջանների (41 գավառներում և Բուխարեստ քաղաքում) համամասնական ներկայացուցչությունը։

Սենատի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականին, ինչի արդյունքում քվեների մեծամասնությունն ստացավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (50,73 %)։

Ռումինիայի խորհրդարանական պատմությունն սկիզբ է առնում 1831 թվականից, երբ Վալախիայում ընդունվեց «Օրգանական կանոնադրություն»-ը (Ռուսաստանի պրոտեկտորատի ներքո)։ 1832 թվականի հունվարին այն ուժի մեջ մտավ նաև Մոլդովայում։ Դա հիմք դրեց, որպեսզի ռումինական երկու իշխանություններում խորհրդարանական ինստիտուտներ ստեղծվեն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինիայի Սենատ» հոդվածին։