Ռուկավիշնիկովի տուն (ռուս.՝ Дом Рукавишникова), XIX դարի առանձնատուն Մոսկվայում։ Հասցեն` Բոլշայա Նիկիտսկայա փողոց, տուն 41։

Ռուկավիշնիկովի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տնատիրության տիրապետման պատմությունը սկսվում է XVIII դարի կեսերից. Բեզսոնովների դաստակերտի մեծ հողատարածքում 1757 թվականի հատակագծում պատկերված է կիսանկուղով մեկհարկանի քարե ապարանք։ 1812 թվականի հրդեհից փրկված տունը 1830 թվականին պետական խորհրդական Ն. Ա. Սիմոնովի դուստրը վերնակառուցել է կիսահարկով։ 1876 թվականին հողակտորը հերթական անգամ բաժանվել է. նրա արևմտյան մասը տիրուհին` կոլեգիալ քարտուղար Ե. Դ. Վիկուլինի կինը, վաճառել է Ռուկավիշնիկովների վաճառականների տոհմի հիմնադիր Վասիլի Նիկիտիչ Ռուկավիշնիկովին։ Հողամասը ձևակերպվել է նրա կնոջ` Ելենա Կուզմինիչնայի անունով, որը նույն թվականին Ա. Ս. Կամինսկու նախագծով տունը վերակառուցելու վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել։ Վերնակառուցելով երկրորդ հարկը և հյուսիսային կողմից կցակառուցելով ելուն` Կամինսկին նաև էապես փոխել է ճակատի ճարտարապետական դիմագիծը «իրեն բնորոշ էկլեկտիկ ձևով` օգտագործելով մոսկովյան նեոբարոկկոյի թեմաներ»։

Այստեղ ապրած Կ. Վ. Ռուկավիշնիկովը հաճախ անցկացնում էր Ռուսական երաժշտական ընկերության վարչության մոսկովյան բաժանմունքի ժողովներ։

Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ամբողջ երկրորդ հարկը վերածվել է վիրաբուժական հիվանդանոցի, որը հետագայում վերակահավորվել է «Ե. Ն. Ռուկավիշնիկովայի վիրաբուժարանի»[1]։

Խորհրդային տարիներին տունը մինչև 1960 թվականը եղել է Մոսկվայի առողջապահության բաժնի վարույթում, այնուհետև հանձնվել է դիվանագիտական ներկայացուցչություններին։ Այժմ այստեղ է գտնվում Մյանմայի դեսպանությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եվդոկիա Նիկոլաևնա Ռուկավիշնիկովան (օրիորդական ազգանունը` Մամոնտովա) եղել է Կ. Վ. Ռուկավիշնիկովի կինը։

Աղբյուրներ խմբագրել

  • Никифоров А. С. Дом Рукавишниковых // Московский журнал. — 2015. — № 10. — С. 52—55. — ISSN 0868-7110.