Ռութ Կլյուգեր (հոկտեմբերի 30, 1931(1931-10-30)[2][3][4][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[5] և Vídeň[6] - հոկտեմբերի 5, 2020(2020-10-05)[1], Իրվայն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), Իրվայնում Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Հոլոքոստի վերապրածներից[8]։ Նա նաև հեղինակ է բեսթսելլերի՝ «weiter leben: Eine Jugend»-ի, որը ներկայացնում է իր մանկությունը Նացիստական Գերմանիայում[9]։

Ռութ Կլյուգերը Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում, 2010

1938 թվականին Հիտլերը շարժվեց դեպի Վիեննա։ Ավստրիայի անեքսիան խորապես ազդեց Կլյուգերի կյանքի վրա․ Կլյուգերը, որն այն ժամանակ ընդամենը վեց տարեկան էր, ստիպված էր հաճախակի փոխել դպրոցները և մեծանալ ավելի ու ավելի թշնամական և հակասեմիտական միջավայրում։ Հայրը, որը հրեա գինեկոլոգ էր, կորցրեց իր բժշկի արտոնագիրը, իսկ ավելի ուշ բանտարկվեց՝ ապօրինի աբորտ կատարելու համար[10]։

Ծնվել է Վիեննայում։ Նացիզմից հետո Ավստրիայի նացիստական անաքսիայից հետո նա 11 տարեկանում մոր հետ միասին արտաքսվեց Թերեզիենսշտադ համակենտրոնացման ճամբար։ Հայրը փորձել էր փախչել արտերկրում, բայց նրան ձերբակալել և սպանել են։ Մեկ տարի անց նրան տեղափոխեցին Օսվենցիմ, այնուհետև՝ Քրիստիանսշտադտ՝ Գրոս-Ռոզեն։ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա բնակություն հաստատեց Բավարիայի Շտրաուբինգ քաղաքում, իսկ հետագայում Ռեգենսբուրգի Philosophisch-theologische համալսարանում ուսումնասիրեց փիլիսոփայություն և պատմություն։

1947 թվականին արտագաղթեց Միացյալ Նահանգներ և սովորեց անգլերեն գրականություն Նյու Յորքում և գերմաներեն գրականություն՝ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ Նա աշխատել է որպես գերմանական գրականության քոլեջի պրոֆեսոր Քլիվլենդում (Օհայո), Կանզասում և Վիրջինիայում, ինչպես նաև Փրինսթոնի համալսարանում և Կալիֆոռնիայի Իրվինում։

Կլյուգերը ճանաչված հեղնիակություն է գերմանական գրականության և հատկապես Լեսսինգի և Կլեյստի գործերում։

Նրա հուշը ՝Still Alive-ը, որը հիմնականում կենտրոնանում է համակենտրոնացման ճամբարներում նրա անցկացրած ժամանակների վրա, խստորեն քննադատում է Հոլոքոստը շրջապատող թանգարանային մշակույթը։

Գրականություն խմբագրել

 
Կլյուգերը Օրեգոնի պետական համալսարանում Հոլոքոստի հիշատակի շաբաթ, 2013

Հրապարակումները ներառում են

  • weiter leben. Eine Jugend, Göttingen 1992
  • Katastrophen. Über die deutsche Literatur, Göttingen 1993
  • Von hoher und niederer Literatur, Göttingen 1995
  • Knigges Umgang mit Menschen, "Eine Vorlesung", Göttingen 1996
  • Frauen lesen anders, Munich 1996
  • Landscapes of Memory, New York, The Feminist Press 2001
  • Still Alive: A Holocaust Girlhood Remembered, The Feminist Press 2001
  • unterwegs verloren. Erinnerungen, Wien, Paul Zsolnay 2008

Նա նաև հրատարակվել է Ruth Angress անվան տակ։

Մրցանակներ խմբագրել

Կլյուգերին շնորհվել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում․

  • Rauriser Literaturpreis (1993)
  • Johann-Jacob-Christoph-von Grimmelshausen-Preis (1993)
  • Niedersachsenpreis (1993)
  • Marie-Luise-Kaschnitz-Preis (1995)
  • Anerkennungspreis zum Andreas-Gryphius-Preis (1996)
  • Heinrich-Heine-Medaille (1997)
  • Osterreichischer Staatspreis fur Literaturkruk (1998)
  • Prix de la Shoah (1998)
  • Thomas-Mann-Preis (1999)
  • Preis der Frankfurter Anthologie (1999)
  • Goethe Medal (2005)
  • Roswitha Prize (2006)
  • Lessing-Preis des Freistaates Sachsen (2007)
  • Hermann-Cohen-Medaille (2008)
  • Ehrenmedaille der Stadt Göttingen (2010)
  • Theodor-Kramer-Preis (2011)
  • Austrian Danubius prize (2011)[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.munzinger.de/search/portrait/ruth+klueger/0/20728.html
  2. Internet Movie Database — 1990.
  3. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #119071738 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. 7,0 7,1 https://www.nzz.ch/feuilleton/autorin-und-kz-ueberlebende-ruth-klueger-gestorben-ld.1314127 (գերմ.)
  8. «Department of German: People». UCI. UC Irvine School of Humanities. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Klüger, Ruth (2006 թ․ նոյեմբերի 27). «Holocaust Survivor Ruth Klüger: "Vienna Reeks of Anti-Semitism"». SPIEGEL ONLINE (Interview). Interviewed by Martin Doerry. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  11. [1](չաշխատող հղում)