Ռուդո Մորից
Ռուդո Մորից (սլովակ.՝ Rudo Moric; մարտի 27, 1921[1], Սուչանի, Մարտին, Ժիլինայի շրջան - նոյեմբերի 26, 1985[1], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ արձակագիր, հրապարակախոս, մանկագիր, մանկավարժ, խմբագիր։
Ռուդո Մորից Rudo Moric | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1921[1] |
Ծննդավայր | Սուչանի, Մարտին, Ժիլինայի շրջան |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1985[1] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող և հրապարակախոս |
Պարգևներ |
Կենսագրությունը խմբագրել
Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Տրնավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1939-1944 թթ.-ին՝ Սլովակիայի անկախության շրջանում, աշխատել է որպես ուսուցիչ։ 1946-1948 թթ.-ին հրատարակել է «Okienko Záhoria» մանկական ամսագիրը։ 1959 թվականին դարձել է «Mladé letá» հրատարակչության խմբագիրը։ 1964 թվականից ղեկավարել է Սլովակյան գրական հիմնադրամը։
Ստեղծագործությունը խմբագրել
Գրել սկսել է անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Աշխատակցել է մանկական և մանկավարժական պարբերականներին։ Գրել է «Teraz ho súdia nepriatelia» վեպը։
Ռուդո Մորիցը հայերեն խմբագրել
- Վարպետ Նաղաշի ձիուկը (հեքիաթ-վիպակ), Ե., «Սովետական գրող», 1983, 30 էջ։ Սլովակերենից թարգմ.՝ Հովհաննես Հարությունյան։ Նկարիչ՝ Ռուբեն Գրիգորյան։