Ռուբեն Փիլոյան (հոկտեմբերի 27, 1937(1937-10-27), Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 17, 2012(2012-04-17)[1]), ըմբիշ, մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1987)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1963)։

Ռուբեն Փիլոյան Արտավազդի
Ծնվել է27 հոկտեմբերի 1937 թ.
ԾննդավայրՄոսկվա
Մահացել էապրիլի 17, 2012(2012-04-17)[1] (74 տարեկան)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր
ՄասնագիտությունԸմբիշ, մանկավարժ

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին ավարտել է Մոսկվայի ՖԿԿՊԻ։ 1967 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1993 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական պետական ակադեմիայի պրոռեկտոր։

Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական կուլտուրայի պատմության և տեսության հարցերին։ Հեղինակ է «Մարզական գործունեության հիմնավորումը» (ռուսերեն, 1984), «Գիտահետազոտական գործունեության հիմունքները» (ռուսերեն, 1997), համահեղինակ՝ «Մենամարտիկ մարզիկների բազմամյա պատրաստումը» (ռուսերեն, 1999) մենագրությունների։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. «Ով ով է», կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, 2007 թ.