Ռուբեն Տեր-Հովհաննիսյան
հայ նկարիչ
Ռուբեն Հովհաննեսի Տեր-Հովհաննիսյան (1929, Մայկոպ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003, Երևան, Հայաստան[1]), հայ գեղանկարիչ։
Ռուբեն Տեր-Հովհաննիսյան | |
---|---|
Ի ծնե | Ռուբեն Հովհաննեսի Տեր-Հովհաննիսյան |
Ծնվել է | 1929 |
Ծննդավայր | Մայկոպ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2003 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1949) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956) |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
1949 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ցուցահանդեսներին մասնակցել է 1957 թվականից։ Գլխավոր գործերից են՝ «Երեկոն Ալագյազում», «Հնձվորներ», «Սև ծովը», «Չեխովյան ծովախորշը», «Վարած արտեր»[2], ինչպես նաև «Միասին», «Փշատի ծառ», «Կարմրախայտը», «Իմ բալիկը» գրքերի ձևավորումները[3]։ Գործերից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Որդին փորձում է ստանալ մեռած հոր ունեցվածքի իր բաժինը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Տեր-Հովհաննիսյան Ռուբեն Հովհաննեսի | Վարած արտեր - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». test.gallery.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան