Ռուբեն Ստեփանյան
Ռուբեն Գերասիմի Ստեփանյան (դեկտեմբերի 29, 1902 կամ դեկտեմբերի 6, 1902[1], Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1984 կամ օգոստոսի 3, 1984[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։
Ռուբեն Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1902 կամ դեկտեմբերի 6, 1902[1] Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 8, 1984 (81 տարեկան) կամ օգոստոսի 3, 1984[1] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1931 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Դ․ Լեկգերի ջութակի, 1936 թվին՝ Կոնստանտին Սարաջևի դիրիժորության դասարանները։ (1938-1965) թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ Ղեկավարել է Ա․ Տեր Ղևոնդյանի «Անահիտ» (1940) թ., Արամ Խաչատրյանի «Գայանե» (1947) թ., Գևորգ Եղիազարյանի «Սևան» (1955) թ., էդգար Հովհաննիսյանի «Սարմար» (1957) թ., է․ Խաղագորտյանի «Սոնա» (1957) թ. բալետների, Յուրի Գևորգյանի «Խարույկ» օպերայի (1959) թ. առաջին բեմադրությունները։ Սիմֆոնիաների ((Սիմֆոնիապոեմ, 1942), 1952), սիմֆոնիկ պոեմի (1945) թվին, կամերային գործիքային անսամբլների (լարային 2 կվարտետ, 1940, 1965), խմբերգերի, ռոմանսների, երգերի և այլ ստեղծագործությունների հեղինակ է։
1929 թվականից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ (1965-1966) թթ. դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտության մանկավարժական ինստիտուտում)[2]։
Պարգևներ և մրցանակներ խմբագրել
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (27.06.1956)
- «Պատվո նշան» շքանշան (4.11.1939)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)
Գրականություն խմբագրել
- Будагян А. Г. Степанян Р. Г. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1981. — Т. 5.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «AV Production - Ռուբեն Ստեփանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 131)։ |