Ռուբեն Սեյսյան

խորհրդային ֆիզիկոս, գիտնական, կիսահաղորդիչների և հետերակառուցվածքների ֆիզիկայի բնագավառի մասնագետ

Ռուբեն Պողոսի (Պավելի) Սեյսյան (օգոստոսի 7, 1936(1936-08-07), Սոչի, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիկոս, գիտնական, կիսահաղորդիչների և հետերակառուցվածքների ֆիզիկայի բնագավառի մասնագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1983ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.11.2008)[1][2]։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Ռուբեն Պողոսի Սեյսյան
Ծնվել էօգոստոսի 7, 1936(1936-08-07) (87 տարեկան)
Սոչի
Քաղաքացիություն Ռուսաստան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՄիկրո(նանո)էլեկտրոնիկա հիմունքներ, նանոլիտոգրաֆիա, կիսահաղորդչային սպեկտրոսկոպիա
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ա. Ֆ. Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի նանոհետերոկառուցվածքային ֆիզիկայի կենտրոնի «Ֆունկցիոնալ և ֆիզիկական միկրոէլեկտրոնիկայի» լաբորատորիայի վարիչ։ “Okno v Micromir” գիտակրթական ամսագրի գլխավոր խմբագիր
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի դիէլեկտրիկայի և կիսահաղորդիչների ամբիոնը (այժմ՝ միկրո և նանոէլեկտրոնիկայի ամբիոն)։ 1961-1981 թվականներին աշխատել է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության «Պոզիտրոն» գիտաարտադրական միավորման «Գիրիկոնդ» գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, լաբորատորիայի վարիչ (1963), բաժնի վարիչ (1966)։ Եղել է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում գիտական հետազոտությունների նախաձեռնողներից մեկը, ինտեգրալ սխեմաների և միկրոէլեկտրոնային տեխնոլոգիաների մի քանի տասնյակ մշակումների գլխավոր կոնստրուկտոր (շուրջ 80 գիտահետազոտական աշխատանքներ և ավելի քան 20 գյուտ), տնային տեղեկատվական մեքենայի ստեղծման գաղափարի հեղինակը և ցուցադրական նմուշի գլխավոր կոնստրուկտորը (1970), որը կանխագործել է անհատական համակարգչի առանձնահատկությունները։ Մասնակցել է Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարանում «Պոզիտրոն» գիտաարտադրական միավորման բազային ամբիոնի կազմակերպմանը (1973), որտեղ աշխատել է որպես դոցենտ, վարիչի տեղակալ մինչև 1981 թվականը։

1981 թվականից Սանկտ Պետերբուրգի պետական տեխնիկական համալսարանի պինդ մարմինների էլեկտրոնիկայի ամբիոնի, Իոֆֆեի անվան ֆիզտեխնիկական ինստիտուտի ֆունկցիոնալ և ֆիզիկական միկրոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ[3] (այժմ՝ Նանոհետերակառուցվածքների ֆիզիկայի կենտրոն)։ Իրականացնում է հետազոտություններ կիսահաղորդիչների և կիսահաղորդչային նանոկառուցվածքների սպեկտրոսկոպիայի, միկրոէլեկտրոնիկայի և օպտոէլեկտրոնիկայի ոլորտներում։

1983 թվականից Սանկտ Պետերբուրգի պետական տեխնիկական համալսարանի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պինդ մարմինների էլեկտրոնիկայի բազային ամբիոնի վարիչն է։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Աշխատանքները վերաբերում են միկրոէլեկտրոնային, կիսահաղորդիչների մագնիսաօպտիկային, մագնիսական դաշտում կիսահաղորդիչների միջգոտիական կլանման տեսական և փորձարարական հետազոտություններին[4]։

Հեղինակ է ավելի քան 250 հրապարակումների գիտական ամսագրերում և հոդվածների ժողովածուներում։ Պատրաստել է գիտությունների 26 թեկնածու։

Պարգևներ խմբագրել

  • Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի (IBC) կողմից բազմիցս առաջադրվել է որպես «ականավոր մտավորականներից» և «21-րդ դարի ականավոր գիտնականներից» մեկը
  • «Սորոսի պրոֆեսոր» համառուսաստանյան մրցույթի յոթակի հաղթող
  • Համարվում է համակարգչի փաստացի ստեղծող

Գեղանկարչություն խմբագրել

Ազատ ժամանակ զբաղվում է գեղանկարչությամբ։ 2004 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական տեխնիկական համալսարանում կազմակերպվել Սեյսյանի ստեղծած կտավների ցուցահանդեսը։

Երկեր խմբագրել

  • Спектроскопия диамагнитных экситонов, М., 1984.

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սեյսյան Ռուբեն, ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ
  2. «Сейсян Рубен Павлович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Нанолитография в микроэлектронике

Արտաքին հղումներ խմբագրել