Ռուբեն Մարուխյան

հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարուխյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Արամի Մարուխյան (նոյեմբերի 15, 1934(1934-11-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2024(2024-01-07)[1][2]), հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր։ 1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 2020 թվականից՝ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ։ 2021 թվականին արժանացել է ԿՀԳՄ պատվավոր անդամի կոչման[3][4]։

Ռուբեն Մարուխյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1934(1934-11-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 7, 2024(2024-01-07)[1] (89 տարեկան)
Մասնագիտությունդրամատուրգ, ռեժիսոր և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1960)
ԱնդամակցությունՀԳՄ, Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ռուբեն Մարուխյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն[3][4]

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր է, 1974 թվականից դասավանդում է հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա[4]։ Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։

1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հանդիսանում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել է պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։

Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով[3]։ 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակի (1988)։
  • «Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակի (2010)։
  • «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի (2013)։
  • Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (2015)։
  • Կալիֆորնիայի հայ գրողների միության «ՏԻՐ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Երախտագիտություն» պատվո շքանշանի (2021)[3]։

Երկեր խմբագրել

  • Հեքիաթների տոնավաճառ, Երևան, 2003
  • Զրույցներ թատրոնի մասին, Երևան, 2006
  • Չիկարելիի նոր արկածները, Երևան, 2008, նաև ռուսերեն, Երևան, 2008[5]
  • Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ, Երևան, 2013
  • Ընտրանի, Երևան, 2015[6][7]
  • Պիեսներ ժողովածու, 2021 (խմբագիր՝ դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը
  2. «Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը».
  3. 3,0 3,1 3,2 3,3 Baghdasaryan, Aram. «AV Production - Ռուբեն Մարուխյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ռուբեն Մարուխյանի մասին ՀԳՄ կայքում
  5. «Марухян, Рубен Арамович - Приключения Чикарели : Повесть : [Для сред. и ст. шк. возраста] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «Ռուբեն Մարուխյանն իր 80-ամյա հոբելյանի առիթով ընթերցողին նոր գիրք կներկայացնի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Ավետիք Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարան». www.isahakyanlibrary.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մարուխյան» հոդվածին։