Ռուբեն Մանուսաճյան
Ռուբեն Մարտիրոսի Մանուսաճյան (1909, Գոման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1940): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Ռուբեն Մանուսաճյան | |
---|---|
Ծնվել է | 1909 |
Ծննդավայր | Գոման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ռուբեն Մանուսաճյանը ծնվել է 1909 թվականին, Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում։ Մանուկ հասակից զրկվելով ծնողներից, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է տարբեր մանկատներում։ Ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, աշխատել Անիի շրջանի գյուղերում, իսկ 1933 թվականից՝ Լենինականի տարբեր դպրոցներում։ 1940 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը[1]։
1941 թվականի հունիսին մեկնել է բանակ։ Թբիլիսիում զինվորական 6-ամյա դասընթացներն ավարտելուց հետո նշանակվել է 197-րդ բուժսանգումարտակի վաշտի քաղղեկ։ 1943 թվականին Ռուբենը նշանակվել է 227-րդ տանկային բրիգադի գումարտակի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ։ 1944 թվականի մարտ ամսից 89-րդ հայկական թամանյան հրաձգային դիվիզիայի 526-րդ գնդի գնդացրային վաշտի հրամանատար Մանուսաճյանը մասնակցել է Կերչի, Թեոդոսիայի ազատագրման մարտերին։ 1944 թվականի մայիսին Սևաստոպոլի մոտ ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Հայրենական մեծ պատերազմում մարտական ծառայությունները կատարելու համար Ռուբենը պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «Խիզախության համար», «Արիության համար» և այլ մեդալներով[1]։
Պատերազմի ավարտից հետո Մանուսաճյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել Լենինականի № 15 միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն։ Այնուհետև քաղաքի տարբեր դպրոցներում և երկաթուղային տեխնիկումում դասավանդել է քիմիա և կենսաբանություն[1]։
Պարգևներ խմբագրել
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ
- «Արիության համար» մեդալ