Ռուբեն Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Պետրոսի Գևորգյան (հունիսի 18, 1954 կամ հունվարի 18, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Ռուբեն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1954 (69 տարեկան) կամ հունվարի 18, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ |
Կենսագրություն խմբագրել
Ռուբեն Գևորգյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը և ստացել ճարտարապետ-շինարարի որակավորում։
Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար։ 1990-1993 թվականներին մասնակցել է Երասխավանի, Ոսկեպարի, Կիրանցի, Ճամբարակի, Արծվաշենի, Ասկերանի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի պաշտպանական մարտական գործողություններին[փա՞ստ]։
1991-1994 թվականներին եղել է Մաշտոցի շրջանային խորհրդի պատգամավոր, 1996-1999 թվականներին` Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավար։
1993-2011 թվականներին եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1994-2005 թվականներին` ԵԿՄ Մաշտոցի, այնուհետև` Դավթաշենի տարածքային կազմակերպության նախագահ։ Ռուբեն Գևորգյանի ջանքերով Դավթաշենում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցին, «Դեյզի» այգին (ներկայումս չի գործում), ստեղծել է անապահով ծերերի ճաշարան[փա՞ստ]։
1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր՝ թիվ 7 ընտրատարածքից։ Եղել է պաշտպանության, ազգային անվտանգության ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա` «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։
2009-2012 թվականներին ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ)։ Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։
2012 թվականի մայիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով։
Հայաստանի գրողների միության անդամ է, հեղինակ է 5 գրքի[1]։
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Պարգևներ խմբագրել
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ (1995)
- «Մարտական ծառայության» մեդալ (1996)
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997)
- «Արիության» մեդալ (2000)
- «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան (1997)
- Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան