Ռուբեն Աղաբաբյան

հայ բանաստեղծ, ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Հակոբի Աղաբաբյան (Ռուբեն Աղաբաբ, նոյեմբերի 29, 1911(1911-11-29)[1][2] կամ հոկտեմբերի 30, 1911(1911-10-30), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 6, 1970(1970-12-06)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), կրել է հոր՝ գրող Հակոբ Աղաբաբի գրական անունը), հայ բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր (1949 թվականից), Վրացական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ռուբեն Աղաբաբյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1911(1911-11-29)[1][2] կամ հոկտեմբերի 30, 1911(1911-10-30)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 6, 1970(1970-12-06)[1][2] (59 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1932)[1]
ԱշխատավայրՎրաստանի տեխնիկական համալսարան[1] և ՀԱՊՀ[1]
Պարգևներ
Ռուբեն Աղաբաբյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում (1960 թվականից ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն էր)։ 1943-1949 թվականներին դասախոսել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտում։

Նրա նախագծով կառուցվել են բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։

1941-1945 և[1966-1970 թվականներին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ Մահացել է Թբիլիսիում[3]։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Երկեր խմբագրել

  • Լիրիկա, Թիֆլիս, 1930, 31 էջ։
  • Առաջին ծաղիկներ (մանկական երգեր), Երևան, Պետհրատ, 1939, 44 էջ։
  • Архитектура грузинского народного жилища, Тб., 1945
  • Այգ (բանաստեղծությունների ժողովածու), Թբիլիսի, Սախելգամի, 1948, 78 էջ։
  • Композиция купольных сооружений Грузии и Армении, Е., 1950.
  • Ուղևորություն դեպի անցյալն ու ներկան (տպավորություններ Թուրքիայից), Երևան, «Հայաստան», 1965, 80 էջ։
  • Հանդիպում դարերի հետ, Երևան, «Սովետական գրող», 1982, 55 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 33.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Աղաբաբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 238