Ռուբեն Իլյիչի Ազիզյան (հունիսի 3, 1961(1961-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայազգի բժիշկ, ուռուցքաբան, պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս[1]։

Ռուբեն Ազիզյան
Ծնվել էհունիսի 3, 1961(1961-06-03) (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունբժիշկ, վիրաբույժ և ուռուցքաբան
Հաստատություն(ներ)Ռուսաստանի դաշնության Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԱնտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Ռուսաստանի դաշնության Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Ազիզյանը ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։ Նրա ծնողները եղել են բժիշկներ․ հայրը՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչը, Հայաստանի առողջապահության նախարարության մանկական գլխավոր օտոլարինգոլոգ, մայրը՝ Երևանի պետական համալսարնի բջջաբանության և գենետիկայի ամբիոնի դոցենտ։

Ռուբեն Ազիզյանը միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, որից հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետն ու այն ավարտել է 1984 թվականին[2]։ Նույն թվականին քիթ-կոկորդ-ականջ ուռուցքաբան մասնագիտությամբ ընդունվել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտահետազոտական ճառագայթաբանության և ուռուցքաբանության բազայի հիման վրա ստեղծված ինստիտուտի կլինիկական օրդինատուրա և գործուղվել սովորելու ԽՍՀՄ առոջապահության նախարարության բժիշկների կատարելագործման քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների կլինիկայի կենտրոնական ինստիտուտի օրդինատուրայում, որտեղ էլ 1989 թվականին պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը՝ «Доброкачественные опухоли и опухолеподобные новообразования уха» թեմայով։ Հետագայում վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել Հայաստանի առողջապահության նախարարության գիտահետազոտական ճառագայթաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում։

Գիտահետազոտական աշխատանքները շարունակելու նպատակով Ռուբեն Ազիզյանը 1994 թվականին ընդունվել է Նիկոլայ Բլոխինի անվան Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության գիտական կենտրոնի դոկտորանտուրան[3]։ 1997 թվականին նա պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը, որից հետո աշխատանքի անցել Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի համակարգի Նիկոլայ Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնում՝ նախ որպես բժիշկ-վիրաբույժ, այնուհետև ավագ գիտաշխատող (1998 թ.) և առաջատար գիտաշխատող (1999-2015 թթ.)։ Հետագայում Ռուբեն Ազիզյանը նշանակվել է Բլոխինի անվան Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գանգ-ծնոտ-դեմք վիրաբուժական բաժանմունքի ղեկավար։

2000-2007 թվականներին դասավանդել է Մոսկվայի պետական բժշկաատամնաբուժական համալսարանում, 2007 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Գիտական աշխատանքների, դասագրքերի, մենագրության հեղինակ և համահեղինակ է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «НМИЦ онкологии им. Н.Н. Блохина - Врачи». www.ronc.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Азизян Рубен Ильич» (PDF).
  4. Армения, Национальная академия наук Республики. «Азизян Рубен Ильич». Национальная академия наук Республики Армения (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել