Ռուբեն Ադալյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Ադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Պողոսի Ադալյան (հուլիսի 5, 1955(1955-07-05), Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան (ԱՄՆ), պատմական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993)։

Ռուբեն Ադալյան
Ծնվել էհուլիսի 5, 1955(1955-07-05) (68 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան
Ալմա մատերԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Ադալյանը ծնվել է Բեյրութում։ 1966 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ 1978 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) պատմության ֆակուլտետը։ 1993 թվականից դասավանդում է Վաշինգտոնի Ջորջթաուն և Ջորջ Վաշինգտոն համալսարաններում (կարդում է Կովկասի, մասնավորապես, Անդրկովկասյան հանրապետությունների 19-րդ-20-րդ դդ. քաղաքական պատմությունը), 1996 թվականին՝ Միչիգանի (Էն Էրբոր) համալսարանում։ Ամերիկայի Հայկական համագումարի հետազոտության և վերլուծության բաժնի տնօրենն է, "Monthly Digest of News from Armenia («Հայաստանի լուրերի ամենամսյա ամփոփագիր») պաշտոնաթերթի խմբագիրը։ 1995 թվականին եղել է Քեմբրիջի ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ, 1997 թվականից՝ Հայկական ազգային ինստիտուտի (Վաշինգտոն) տնօրեն, միաժամանակ՝ դասախոսել է Ջոն Հոպկինս համալսարանում[1]։

Ուսումնասիրությունների առարկան է հայերի ցեղասպանությունը, Հայ դատը, հայ սփյուռքի պատմությունը, հայ պատմագրության հարցերը (Նիկողայոս Ադոնց, Մխիթարյան միաբաններ և այլն)։ Հավաքել, ֆիլմագրել և հրատարակել է ԱՄՆ-ի արխիվներում պահպանված հայերի ցեղասպանության վերաբերյալ 37.000 էջ փաստաթուղթ ("Guide to the Armenian Genocide in the USA Archives, 1915-1918”, 1994)։

Երկեր խմբագրել

  • The Historical Evolution of the Armenian Diaspora, ‘Journal of Modem Hellenism", 1989, N6։
  • The Armenian Genocide։ Context and Legacy, ‘Social Education", 1991, N2։
  • Remembering and Understanding the Armenian Genocide, Y, 1995

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։