Ռուբեն–Ռայմոնդ (1199, Անտիոք - 1222), Անտիոքի դքսության և Կիլիկիայի Հայոց թագավորության գահաժառանգ իշխան։ Անտիոքի դուքս Ռայմոնդի և Կիլիկիայի Հայոց իշխան Ռուբեն Գ–ի դուստր Ալիսի որդին։ Հոր մահից հետո մանկահասակ Ռուբեն–Ռայմոնդը ճանաչվել է Անտիոքի օրինական գահաժառանգը՝ Ալիսի խնամակալությամբ։ Անտիոքի իշխանությունը Կիլիկյան Հայաստանին միացնելու և Մերձավոր Արևելքում քրիստոնեական հզոր պետություն ստեղծելու նպատակով Ռուբեն–Ռայմոնդին որդեգրել և իր թագաժառանգ է հռչակել նաև Լևոն Բ-ն։ Վերջինիս ջանքերով Ռուբեն–Ռայմոնդի իրավունքները պաշտոնապես ճանաչել են նաև Հռոմի պապը, Գերմանիայի կայսրը, Անտիոքի պատրիարք Պետրոս I-ն ու հյուրընկալ հոգևոր Օրդենի խաչակիր ասպետները։ Անտիոքի դքսության գահին Ռուբեն–Ռայմոնդի հաստատմանը խոչընդոտել են Հալեպի ամիրայությունը և Անտիոքի Տաճառական օրդենի խաչակիր ասպետները, որոնք գործուն աջակցությամբ Ռուբեն–Ռայմոնդի գահը հափշտակել է Տրիպոլիսի դուքս Բոհեմունդ Միականին։ Ռուբեն–Ռայմոնդի ամեն անգամ գահին վերահաստատվել է հայկական զորքերի միջամտությամբ։ Ի վերջո թուլամորթ Ռուբեն–Ռայմոնդին 1219 թվականին տապալել են Անտիոքի ֆրանկները։ Ռուբեն–Ռայմոնդի ապաշնորհությունից հիասթափվելով՝ Լևոն Բ-ը նրան զրկել է նաև հայկական գահաժառանգի իրավունքից, այն վերապահելով իր մանկահասկ դուստր Զաբելին։ Լևոն Բ–ի մահից հետո Սիսում ապաստանած Ռուբեն–Ռայմոնդը փորձել է գրավել Հայոց գահը, բայց Կոստանդին Գունդստաբլ սպարապետը նրան ձերբակալել և նետել է Տարսոնի բանտը, որտեղ էլ շուտով մահացել է։

Ռուբեն–Ռայմոնդ
ֆր.՝ Raymond-Roupen d'Antioche
Ծնվել է1199
ԾննդավայրԱնտիոք
Մահացել է1222
Քաղաքացիություն Կիլիկիայի Հայկական Թագավորություն և  Անտիոքի դքսություն
ԱմուսինHelvis of Lusignan?[1]
Ծնողներհայր՝ Ռայմունդ IV, մայր՝ Ալիս Ռուբինյան
ԵրեխաներMaria of Antioch-Armenia?[1] և Eschive of Antioch?

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 7