Ռուան (ֆր.՝  և նորմանդ. Rouen [ʁwɑ̃]), Նորմանդիայի պատմական մայրաքաղաք, այժմ Վերին Նորմանդիա երկրամասի և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ծովամերձ Սեն դեպարտամենտի կենտրոն[1][2][3]։

Քաղաք
Ռուան
Rouen
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՎերին Նորմանդիա
Դեպարտամենտ[[fr:Seine-Maritime]]
Ներքին բաժանումյոթ կանտոն
ՔաղաքապետՎալերի Ֆոուրնեյրոն
Մակերես21.38 կմ²
ԲԾՄ10 մ
Կլիմայի տեսակօվկիանոսային
Բնակչություն110 755 մարդ (2013)
Խտություն5 180 մարդ/կմ²
Ագլոմերացիա658 285 (2012)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ76000, 76100
Ավտոմոբիլային կոդ76
ISO 3166-2|ISO 3166-2 կոդ76540
Պաշտոնական կայքrouen.fr
Ռուան (Ֆրանսիա)##
Ռուան (Ֆրանսիա)

Աշխարհագրություն և քաղաքի զարգացում խմբագրել

Ի սկզբանե քաղաքը տեղակայված էր Սեն գետի միայն աջ ափին։ Այժմ քաղաքի սահմանների մեջ ներառված է ձախափնյա Սեն-Սևեր շրջանը, ինչպես նաև Լակրուա կղզին։ Քաղաքի հյուսիսային հատվածի լանդշաֆտը ժայռոտ է։

Քաղաքի սահմաններում Սեն գետը զբաղեցնում է 179 հա տարածք։ Քաղաքի տարածքը հատում են Սենի վտակները, մասնավորապես, Օբետ, Ռոբեկ և Կայի գետերը։ Ռուանի ծովային նավահանգիստը ցիտրուսային և արևադարձային մրգերի ներմուծման ծավալով դարձել է Ֆրանսիայի առաջնային նավահանգիստներից մեկը։ 19-րդ դարի երկրորդ կեսին նավահանգստային գործունեության ծավալը կտրուկ աճել է, քանի որ ֆիլոքսերայի համաճարակի պատճառով ոչնչացված ֆրանսիական խաղողի փոխարեն Ալժիրից երկիր սկսեց ներմուծվել գինեգործական մթերք։

Սեն գետի երկու ափերն իրար միացնելու համար Ռուանում գործում են վեց կամուրջներ, որոնցից մեկը՝ Գյուստավ Ֆլոբերի կամուրջը, մինչ օրս համարվում է Եվրոպայի ամենամեծ բարձրացվող կամուրջը (86 մետր)[4]։

Կլիմա խմբագրել

Ռուանն ունի ծովային կլիմա տեղումների մեծ քանակությամբ (տարեկան 131 օրվա ընթացքում թափվում են 1 մմ տեղումներ)։ Ձմեռներն այստեղ մեղմ են, ամռանն այդքան շոգ չէ Լա Մանշ նեղուցի ազդեցության շնորհիվ։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռուան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 14,4 18,9 21,9 24,4 30,0 34,2 34,4 35,4 30,3 26,2 18,2 15,0 35,4
միջին առավելագույնը (°C) 5,8 6,6 9,6 12,5 16,5 19,4 22,0 21,9 19,0 14,6 9,4 6,5 13,7
միջին ջերմաստիճանը (°C) 3,3 3,6 5,9 8,2 12,0 14,8 17,1 17,0 14,5 10,9 6,4 4,1 9,8
միջին նվազագույնը (°C) 0,8 0,6 2,2 3,9 7,4 10,2 12,2 12,0 10,0 7,3 3,4 1,6 6,0
բացարձակ նվազագույնը (°C) −17,1 −15,8 −10,4 −5,0 −3,0 0,1 3,6 5,0 1,0 −3,2 −9,7 −10,5 −17,1
տեղումների քանակը (մմ) 71 58 69 50 72 58 59 54 65 97 83 76 812
Աղբյուր՝ Infoclimat

Քույր-քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Loi du 16 janvier 2015
  2. Ministère de l'Intérieur.
  3. Conseil constitutionnel
  4. // GEO. — декабрь 2008. — № 358. — С. 125.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուան» հոդվածին։