Ռորի Քիննիր
Ռորի Քիննիր (նաև՝ Քիններ, անգլ.՝ Rory Kinnear, փետրվարի 17, 1978[1], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։
Ծնվել է | փետրվարի 17, 1978[1] (46 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3] |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բալիոլ քոլեջ, Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[4], Սուրբ Պողոսի դպրոց և Tower House School? |
Պարգևներ | |
IMDb | ID 1239499 |
Rory Kinnear Վիքիպահեստ |
Կենսագրություն խմբագրել
Ռորի Քիննիրը ծնվել է 1978 թվականի փետրվարի 17-ին Լոնդոնում։ Սովորել է «Tower House» և «St Paul’s» դպրոցներում, Բալլիոլ քոլեջի սան է, Լոնդոնի երաժշտական և դրամատիկական արվեստի ակադեմիայի շրջանավարտ[5]։ 2001 թվականից նկարահանվում է ֆիլմերում, 2002 թվականից պրոֆեսիոնալ խաղում է թատրոնում՝ հիմնականում Շեքսպիրի բեմադրություններում։ «Royal Shakespeare Company» ընկերության անդամ է, Լոուրենս Օլիվիե մրցանակի դափնեկիր «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» (2008) և «Թատերական բեմադրությունում լավագույն տղամարդկային դեր» անվանակարգերում (2014[6])[7], «Evening Standard Award» մրցանակի դափնեկիր «Լավագույն դերասան» անվանակարգում (2010)։
Ընտանիք խմբագրել
- Հայր՝ Ռոյ Քիննիր, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան
- Մայր՝ Կարմել Կրայան, հեռուստատեսության դերասանուհի
- Ավագ քույրեր՝ Քրիսթի (աշխատում է որպես տնօրեն դերասանների ընտրության հարցով) և Կարինա (անդամալույծ է, ունի մտավոր հետամնացություն)[5]
- Հայրական պապ՝ Ռոյ Քիննիր, ռեգբիստ
- Կնքահայր՝ Մայքլ Ուիլյամս, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան
Ընտրյալ աշխատանքներ խմբագրել
Թատրոն խմբագրել
- «Ճայը» - Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլյով
- «Փոթորիկ» - Կալիբան
- «Անսանձ կնոջ սանձահարումը» - Տրանիո
- «Ցիմբելին» - առաջին Լորդ
- «Համլետ» - Լաերտ, մեկ այլ բեմադրմամբ՝ Համլետ
- «Արևահարվածները» - Միտյա[8]
- «Օթելլո» - Յագո
Ֆիլմ խմբագրել
- 2008 - «Գթասրտության քվանտ» / Quantum of Solace - Բիլլ Թաններ[9]
- 2010 - «Լենոնն առանց գունազարդման» / Lennon Naked - Բրայան Էփսթեյն
- 2012 - «Կոտրվածները» / Broken - պարոն Օսվալդ
- 2012 - «Սքայֆոլ» / Skyfall - Բիլլ Թաններ[10]
- 2014 - «Իմիտացիայի խաղ» / The Imitation Game - խուզարկու Նոք
- 2015 - «Տղամարդ եղիր» / Man Up - Շոն
- 2015 - «Սպեկտր» / Spectre - Բիլ Թաններ
Հեռուստատեսություն խմբագրել
- 2005 - «Լուռ վկա» / Silent Witness - Փոլ
- 2007 - «Մենսֆիլդ պարկ» / Mansfield Park - պարոն Ռաշուորթ
- 2007 - «Հինգ օր» / Five days - Քայլ Բեթս
- 2009 - «Մահացածներին վերակենդանացնելով» / Waking the Dead - Ջեյմս Միթչեմ
- 2009 - «Մոխիրը մոխրին» / Ashes to Ashes - Ջերեմի, հոգեվերլուծող
- 2009 - «Կրենֆորդ» / Return to Cranford - լորդ Սեպտիմուս Լադլոու
- 2010 - «Առաջին մարդիկ լուսնի վրա» / The First Men in the Moon - Ջուլիուս Բեդֆորդ
- 2011 - «Սև հայելի» / Black Mirror - վարչապետ Մայքլ Քելոու
- 2012 - «Ռիչարդ II» / Richard II - Հենրի IV
- 2014 - 2016 - «Սարսափ հեքիաթներ» / Penny Dreadful - Ֆրանկենշթեյնի հրեշը / Ջոն Քլեր
- 2015 - «Պատահական թափուր պաշտոն» / The Casual Vacancy - Բարրի Ֆեյրբրազեր
Վիդեոխաղեր խմբագրել
- 2010 - «Ոսկե աչք 007» - Բիլ Թաններ
- 2010 - «Ջեյմս Բոնդ 007․ Արյան Քար» - Բիլ Թաններ
- 2012 - «007 Լեգենդներ» - Բիլ Թաններ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1018148132 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://comicbook.com/blog/2013/06/09/rory-kinnear-reportedly-offered-doctor-who-role/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.timeout.com/london/theatre/rory-kinnear-interview
- ↑ Who trained at LAMDA? — London Academy of Music and Dramatic Art.
- ↑ 5,0 5,1 Rory Kinnear: Good show, sweet prince на сайте standard.co.uk, 29 ноября 2010
- ↑ за роль Яго в спектакле «Отелло» в постановке Национального театра.
- ↑ Ritman, Alex (13 апреля 2014). «Olivier Awards: 'Chimerica,' 'Book of Mormon' Among Winners». The Hollywood Reporter.
- ↑ Майкл Коуэни (5 марта 2009). «Burnt By The Sun, National Theatre, London» (անգլերեն). The Independent. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Билл Таннер (Рори Киннир) на сайте mi6-hq.com
- ↑ The Skyfall spy who is secretly Hamlet на сайте guardian.co.uk, 25 октября 2012
Արտաքին հղումներ խմբագրել
- Իմ անմոռանալի հայրը՝ Ռոյը guardian.co.uk կայքում, փետրվարի 11, 2007
- Ռորի Քիննիր․ դերասան դառնալը իմ հորն ավելի լավ ճանաչելու միջոց էր telegraph.co.uk կայքում, հունվարի 27, 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռորի Քիննիր» հոդվածին։ |