Ռոստիսլավ Ֆելիցին

ռուսւ նկարիչ

Ռոստիսլավ Իվանովիչ Ֆելիցին (ռուս.՝ Ростислав Иванович Фелицин, 1820-ական թվականներից ոչ ուշ, Մոսկվա - 1882), ռուս նկարիչ, գեղանկարչության ակադեմիկոս[1]։

Ռոստիսլավ Ֆելիցին
Ծնվել էոչ ուշ քան 1820
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1882
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1842)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
 Rostislav Felitsin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոստիսլավ Ֆելիցինը ծնվել է մոսկովյան քաղքենիական ընտանիքում։ Գեղանկարչական արվեստ սովորել է Մոսկովյան գեղարվեստի դասարանում։ Նկարչությանը և գեղանկարչությանը հաջող տիրապետելու համար 1842 թվականին կայսերական գեղարվեստի ակադեմիայից ստացել է արտադասարանական նկարչի կոչում։ Հաջորդ տարի ընդունվել է Ակադեմիա, որպես աշակերտ։ Լինելով ռուսական գյուղական կենցաղի գիտակ` նա նկարում էր ժողովրդական կյանքի ժանրի նկարներ[1]։

1857 թվականին «Խրճիթի գավթում» և «Նամակի ընթերցում» նկարների համար Ռ. Ի. Ֆելիցինը ժողովրդական տեսարանների համար արժանացել է գեղանկարչության ակադեմիկոսի կոչման։

Բացի ժանրային նկարներից, Ֆելիցինը ոտեղծել է նաև դիմանկարներ։ Ֆելիցինի բոլոր աշխատանքները հագեցած են սիրով և գթասրտությամբ պատկերված կերպարների նկատմամբ[1]։

Ռուսական պետական թանգարանում են գտնվում նկարչի երեք աշխատանքները` «Այրին» («Սպանվածը») (1852), «Գյուղական աղջիկներ» (Խրճիթի շեմին) (1855), «Տխուր լուր» (Նամակի ընթերցում) (1856)։

Աշխատանքների ամփոփ կատալոգ խմբագրել

Նկար Անվանում Ստեղծման ամսաթիվ Չափեր / Նյութ Գտնվելու վայր Ծանոթագրություններ
  Այրին («Սպանվածը») 1852 1852 017250 138 × 125 սմ,
կտավ/յուղաներկ
  Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական պետական թանգարան
  Ձկնորսն ու ձկնորսական ցանցը 1854 1854 019125 153 × 125 սմ,
կտավ/յուղաներկ
  Վլադիմիր, պատկերասրահ Q58455171
  Խրճիթի շեմին 1855 1855 019125 153 × 125 սմ,
կտավ/յուղաներկ
  Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական պետական թանգարան
  Տխուր լուր (Նամակի ընթերցում) 1856 1856 000000 ? × ? սմ,
կտավ/յուղաներկ
  Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական պետական թանգարան

Ծանոթագրություններ խմբագրել