Ռոսգոսստրախ Արմենիա (կրճատ անվանում ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ), հայաստանյան ապահովագրական ընկերություն։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում Հյուսիսային պողոտա 1 հասցեում։

ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ
Ընկերության տեսակԱպահովագրական փակ բաժնետիրական ընկերություն
Գլխավոր անձինքԴանիլ Խաչատուրով,
Գագիկ Գրիգորյան, գործադիր տնօրեն
Աշխատողների թիվ300 (հաստիքային)
Կայքwww.rgs.am

Ընկերությունում աշխատում է մոտ 300 հաստիքային աշխատող և մոտ 2000 ապահովագրական գործակալ։ Ընկերությունը Հայաստանում ունի հաճախորդների սպասարկման 29 գրասենյակ (մասնաճյուղ կամ վաճառքի գրասենյակ)[1]։

Պատմություն խմբագրել

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. Հայաստանում՝ 500 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով

2013 թ.-ին կանոնադրական կապիտալը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ։ Այսօր ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ։

Ապահովագրական լուր խմբագրել

2011-2013 թթ․. ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը նկարահանել է «Ապահովագրական Լուր» հաղորդումը։ Հաղորդման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ապահովագրության տեսակներ, հեռուստադիտողները ստացել են նրանց հուզող հարցերի պատասխաններ։

Որակի սերտիֆիկատ ISO 9001:2015 և ISO 27001:2013 խմբագրել

2011 թվականի դեկտեմբերին ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ստացել է ISO 9001։2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ[2]։ Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել Moody International կազմակերպությունը։

2016 թվականին ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը Բրիտանական ստանդարտների Ինստիտուտը (British Standard Institute (BSI) շնորհել է Հայաստանում առաջին ISO 9001:2015 սերտիֆիկատը։

2018 թվականից TUV ընկերության կողմից տրվել է նաև տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի պահանջներին համապատասխանության ISO 27001:2013 վկայականը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կոնտակտներ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 168 ժամ, Moody International-ը հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, Մարտ 4 2013