Ռոջեր Մայերսոն (անգլ.՝ Roger Bruce Myerson, մարտի 29, 1951(1951-03-29)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ օպտիմալ մեխանիզմների տեսության հիմնման համար (2007Հարվարդի համալսարանի բակալավր (1973), մագիստրոս (1973) և գիտությունների դոկտոր (1976)։ 1976-2001 թթ. դասավանդել է Հյուսիսարևմտյան համալսարանում (պրոֆեսոր 1982 թվականից), 2001 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։

Ռոջեր Մայերսոն
անգլ.՝ Roger Myerson
Ծնվել էմարտի 29, 1951(1951-03-29)[1][2][3] (73 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Հյուսիսարևմտյան համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և հավանականությունների տեսություն[4]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[5]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց և Նյուտոն Սաութի ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7]
Գիտական ղեկավարՔեննեթ Էրրոու
Եղել է գիտական ղեկավարMarco Battaglini?, Scott E. Page?[8], Aytek Erdil?[8], Yukio Koriyama?[8], Michael Suk-Young Chwe?[8], Jin Yeub Kim?[8], Gordon Robert Green?[8], Stephane Wolton?[8], Sheryl Beth Ball?[8], Leonard A. Houantchekon?[8], Jaffer Khan Qamar?[8], Pedro Vicente?[8], Omar Al-Ubaydli?[8], Eun Soo Park?[8], Michael Gofman?[8], Felipe Mardones?[8] և Ryan Yuhao Fang?[8]
Ազդվել էՔեննեթ Էրրոու
ՊարգևներՆոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2007)
 Roger Myerson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոջեր Մայերսոնը ծնվել է 1951 թ. մարտի 29-ին հրեական ընտանիքում։ Սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղ ստանում է բակալավրի աստիճան, 1973 թ.՝ մագիստրոսի, իսկ 1976 թ. գիտությունների թեկնածու՝ կիրառական մաթեմատիկայից[9]։ Դոկտորական թեզի թեման էր «Համագործակցային խաղերի տեսությունը»[10]։

1976-2001 թթ. Մայերսոնը Հյուսիսարևմտյան համալսարանի Կելլոգ կառավարման դպրոցում աշխատում էր որպես տնտեսագիտության պրոֆեսոր։ Հենց այս դպրոցում է արել Նոբելյան մրցանակ ստացած իր հետազոտության մեծ մասը[11]։ 1978-1979 թվականներին նա հրավիրված գիտաշխատող էր Բիլեֆելդի համալսարանում։ 1985-2001 թվականներին՝ տնտեսագիտության հրավիրված պրոֆեսոր Չիկագոյի համալսարանում։ 2001 թվականին դարձավ տնտեսագիտության պրոֆեսոր Չիկագոյի համալսարանում, այժմ (2014) նույն համալսարանում՝ Գլեն Լլոյդի տնտեսագիտության պրոֆեսոր[10]։

Անձնական կյանք խմբագրել

1980 թ. Մայերսոնն ամուսնացավ Ռեգինա Վեբերի հետ։ Զույգն ունի 2 երեխա՝ Դանիելը և Ռեբեկան[12]։

Աշխատություններ խմբագրել

  • Game Theory։ Analysis of Conflict (1991)
  • Probability Models for Economic Decisions (2005)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  5. https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  6. https://plus.si.cobiss.net/opac7/conor/58491235
  7. CONOR.Sl
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 Mathematics Genealogy Project — 1997.
  9. http://www.pritzkermilitary.org/whats_on/pritzker-military-presents/front-center-john-callaway-global-economic-crisis/
  10. 10,0 10,1 «Curriculum Vitae of Roger Myerson» (PDF). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15–ին-ին.
  11. JUF News: Nobel Prize winners have Jewish, Chicago connections
  12. «Roger B. Myerson – Autobiography». Nobelprize.org.

Արտաքին հղումներ խմբագրել

Ռոջեր Մայերսոնի մասին Չիկագոյի համալսարանի կայքում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Մայերսոն» հոդվածին։