Ռոջեր Ուիլյամ Բրաուն (անգլ.՝ Roger William Brown,մայիսի 22, 1942(1942-05-22), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 4, 1997(1997-03-04), Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ, Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայի լավագույն խաղացողներից մեկը, նույն ասոցիացիայի բոլոր ժամանակների երեսուն լավագույն խաղացողներից մեկը։

Ռոջեր Բրաուն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1942(1942-05-22)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 4, 1997(1997-03-04) (54 տարեկան)
Մահվան վայրԻնդիանապոլիս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունGeorge W. Wingate High School?
Մասնագիտությունբասկետբոլիստ, քաղաքական գործիչ և բասկետբոլի մարզիչ
 Roger Brown (basketball born 1942) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին նա ընդունվեց Դեյթոնի համալսարան, որտեղ նրան արգելել են հանդես գալ ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայում և բասկետբոլի ազգային ասոցիացիայում, քանի որ դպրոցական տարիներին Բրաունը և նրա նախկին գործընկերները, այդ թվում նաև Կոնի Խոկինսը ներգրավված են եղել խաղադրույքների և պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալի մեջ։ Բրաունը ոչ մի հանցավոր արարք չի կատարել, նրան մեղադրել են միայն այն բանի համար, որ նա կապված է եղել սկանդալում ներգրավված առանցքային անձի՝ Ջեք Մոլինասի հետ։ Արգելված լինելով Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կողմից Բրաունը խաղացել է Դեյթոնի սիրողական բասկետբոլի լիգաներում և 1967 թվականին պայմանագիր կնքել Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայի նորաստեղծ «Ինդիանա Փեյսերս» ակումբի հետ[1]։

Նրա կարիերան Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայում տևել է ութ տարի, որի ընթացքում նա վաստակեց ավելի քան 10,000 միավոր, մասնակցել է Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայի չորս բոլոր աստղերի խաղերին և նվաճեց երեք չեմպիոնական տիտղոս։ Նա հանդես է եկել «Փեյսերսում», «Մեմֆիս Սաունդսում» «Յուտա Սթարզում»։

1997 թվականին Բրաունը միաձայն ընտրվել է Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայի բոլոր ժամանակների հավաքականի կազմում։ Նա չորս խաղացողներից մեկն է որի խաղային համարը հավերժ ամրագրված է «Փեյսե»ր ակումբում։

2013 թվականի սեպտեմբերի 8-ին Բրաունի անունն ընդգրկվել է բասկետբոլի փառքի սրահում[2]։

Նա յոթ երեխաների հայր է, 1996 թվականին նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ, իսկ հաջորդ տարի նա մահացել է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Remember the ABA: Roger Brown». www.remembertheaba.com.
  2. «Five Direct-Elect Members Announced for the Class of 2013 By the Naismith Memorial Basketball Hall of Fame». Hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. Five Direct-Elect Members Announced for the Class of 2013 By the Naismith Memorial Basketball Hall of Fame

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Բրաուն» հոդվածին։