Ռոջակ (ռուջակ, ինդոն.՝ rujak), ավանդական ուտեստ մալայզիական, սինգապուրական և ինդոնեզիական խոհանոցներից, որն իրենից ներկայացնում է խմորի վրա մրգա-բանջարեղենային խառնուրդ։

Ռոջակ
Ինդոնեզական խոհանոց
Տեսակսննդամթերք, սննդատեսակ, մարդու ուտելիք և կերակուր
Ենթատեսակաղցան և rujak soto?
Առաջացման երկիր Ինդոնեզիա
 Rujak Վիքիպահեստում
Ռոջակի մալայզիական տարբերակը

Ուտեստն ունի զանազան տարածքային տարբերակներ[1]։ Մալայզիայում և Սինգապուրում ռոջակը, որպես կանոն, պատրաստվում է կաթնաշոռից, լոբուց, խաշած կարտոֆիլից, ծովախեցգետնից, ձվերից, լոբու ծլերից, թանաքաձկան մսից, վարունգներից, կծու գետնանուշի սոուսով[2], իսկ Ինդոնեզիայում ավելի հայտնի է «մրգային» ռոջակը, որի գլխավոր բաղադրիչներն են տոֆուն և զանազան արևադարձային մրգեր, որոնք են պոմելոն, մանգոն և արքայախնձորը[3]։ Որոշ շրջաններում կան զուտ բուսական բաղադրատոմսեր։

Մալայզիայում, Ինդոնեզիայում և Սինգապուրում ռոջակը համարվում է ազգային ուտեստ[4] և զանգվածաբար վաճառվում է փողոցային վաճառողների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rujak Kedondong Ulek Terasi – Spicy Indonesian Fruit Salad». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Rujak, Traditional Salad Comes From Indonesia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Rujak Lontong». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Tamarind-chilli fruit salad – Rujak». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.