Ռոն Քլարկի պատմությունը

«Ռոն Քլարկի պատմությունը» (անգլ.՝ The Ron Clark Story), ռեժիսոր Ռենդ Հենսի հեռուստատեսային դրամա, որը պատմում է մանկավարժ Ռոն Քլարկի գործունեության մասին «դժվար դաստիարակվող » երեխաների հետ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 13-ին։ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում և Շվեդիայում ֆիլմը հայտնի է «Տրիումֆ» (անգլ.՝ The Triumph) անվանումով։

Ռոն Քլարկի պատմությունը
անգլ.՝ The Ron Clark Story
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրդրամա, դրամա և կենսագրական ֆիլմ
Թվական2006
Լեզուեբրայերեն
ՌեժիսորRanda Haines?
ԴերակատարներՄեթյու Փերի, Էռնի Հադսոն և Մելիսա Դե Սուսան
ԵրաժշտությունՄարկ Ադլեր[1]
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են, գլխավոր հերոսի նախատիպը Ռոն Քլարկն է, որն ապրում է Հյուսիսային Կարոլինայի փոքրիկ քաղաքում։ Մանկավարժ-էնտուզիաստը, նախկինում դասավանդել է պրովինցիայի տարրական դասարաններում, հետո տեղափոխվում է Նյու Յորք և սկսում աշխատել Գարլեմայի քաղաքային դպրոցներից մեկում, որտեղ, ինչպես պարզվեց, սովորում են միայն դժվար դաստիարակվող աշակերտներ։ Ռոն Քլարկի ճանապարհին կանգնած են բազմաթիվ խոչնդոտներ, առաջին հերթին բուն ուսուցման կազմակերպումը։ Թվում էր, թե երեխաները անկառավարելի են և չեն ցանկանում ոչինչ սովորել։ Ռոնը հաշվում էր, որ ինքը և երեխաները մեկ ընտանիք են, որը հակասում էր ուսուցիչների և աշակերտների միջև հարաբերությունների դպրոցական պատկերացումներին։ Բայց աստիճանաբար նա կարողանում է դարձնել դասարանը ամենալավը ոչ միայն դպրոցում այլ ամբողջ քաղաքում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մեթյու Փերի Ռոն Քլարկ
Բռենդոն Սմիթ Թայշան
Հաննա Հադսոն Շեմեյկա
Էռնի Հադսոն Տյորներ
Մելիսա դե Սոուսա Մարիսա Վեգա
Պատրիցիա Իդլետե Դեվինա
Ջերի Կալահան Ռոն Քլարկ-ավագ
Մարտի Անտոնինի Հովարդ
Վալջիթ Բալագուն Հայր Բադրի
Դերասան Դեր
Պատրիցիա Բենեդիկտ Ջեն Քլարկ
Ջուդից Բուչան Դպրոցի տնօրեն Շոուդեն
Կանդուս Չուրչիլ Դոռետ Վալեկե
Գրիֆին Կորկ Հադլի
Պամելլա Կռոուվորդ միսիս Բենտոն
Իզաբելլա Դելյուս Ալիտա Սանչես
Ջեյմս Ձյուգան միստեր Լիվելի
Բռեն Իստկոտ Բադրիա
Քրիս Էնրիգտ

Պարգևատրումներ խմբագրել

2006 թվականի դեկտեմբերին Մէթյու Փերին առաջադրվեց «Ոսկե գլոբուս» ( անգլ.՝ Golden Globe Award) մրցանակի անվանակարգում և ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիաի մրցանակաբաշխության « Մինի սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասան»։ Ֆիլմը նաև առաջադրվել է ԱՄՆ-ի ռեժիսորների Գիլդիայի մրցանակաբաշխության հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսուրայի (Ռենդ Հենս( անգլ.՝ Randa Haines)) անվանակարգում և ԱՄՆ-ի սցենարիստների Գիլդիայի մրցանակակի, որպես լավագույն յուրօրինակ սցենար (Էննի ԴեՅանգ և Մաքս Էնսկո)։

2006 թվականի նոյեմբերի 3o-ին «անգլ.՝ Family Television Awards» մրցանակի են արժանացել TNT հեռուստաալիքը և պրոդյուսերներ Խորվարդ Բյորկանսը և Բրենդ Ֆրենդը 2006 թվականի լավագույն հեռուստատեսային ֆիլմ-դրամայի ստեղծման նպատակով կատարած լավագույն աշխատանքի համար։ 2007 թվականի մայիսի 20-ին 28-րդ մրցանակաբաշխությանը «Երիտասարդ դերասան» անվանակարգում կինոնկարը արժանացել է լավագույն ընտանեկան հեռուստատեսային ֆիլմի կոչմանը, իսկ Հաննա Հանսոնը Շեմեյկայի դերի համար պարգևատրվել է « Գլխավոր դերում լավագույն երիտասարդ դերասանուհին հեռուստատեսային ֆիլմում»։

2007 թվականի մայիսի 15-ին ֆիլմը ստացել է Սուրբ Քրիստոֆորի մրցանակը։ 2007 թվականի հուլիսին ֆիլմը առաջադրվել է «Էմմի մրցանակի» երեք նոմինացիաներում՝ «Դերասանների լավագույն հավաքագրումը մինի սերիալում և հեռուստատեսային ֆիլմում», «Լավագույն դերասան մինի սերիալում և հեռուստատեսային ֆիլմում» (Մետյու Փերրի), « Լավագույն հեռուստատեսային ֆիլմ»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել