Ռոնալդ Ջոնս
Ռոնալդ Ուինտրոպ Ջոնս (անգլ.՝ Ronald Winthrop Jones, հուլիսի 5, 1931[1], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ - սեպտեմբերի 27, 2022[2]), ամերիկացի տնտեսագետ, Սամուելսոն Ջոնսոնի թեորեմի հեղինակ։
Կենսագրություն խմբագրել
1952 թվականին Սուորտմոր քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, 1956 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան։ 1964 թվական հուլիսի 20-ին առաջին անգամ ամուսնացել է Սառա Ջեյ-Սմիթի հետ, ամուսնալուծվել է 1964 թվականին, առաջին ամուսնությունից ունի որդի՝ Դին Ջոնսը։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1969 թվականի հունիսի 14-ին Կատերինա Մեյթլենդի հետ և ունի երեխաներ՝ Լաուրան, Դիլանը, Բրենն ու Պոլին[7]։
1955-1956 թվականներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում սկսել է դասախոսական գործունեություն, 1956-1957 թվականներին շարունակել է Սուորտմոր քոլեջում։ Իսկ 1958 թվականից եղել է Ռոչեստերի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, իսկ 1968-1976 թվականներին՝ Ռոչեստերի համալսարանում անվանական պրոֆեսոր (Ջոն Մոնրո), իսկ 1976 թվականից դարձել է Քսերոքս ընկերության անվանական պրոֆեսոր։ 1979-1980 թվականներին՝ Ստոկհոլմի համալսարանի հրավիրված անվանական պրոֆեսոր (Գուննար Մյուրդալ)։
1983 թվականից հանդիսանում է Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի, իսկ 2001 թվականից՝ ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Տնտեսական ընկերության անդամ է։ Հոնկոնգի Քաղաքային համալսարանի պատվավոր դոկտոր է[8]։
Մրցանակներ խմբագրել
Ռոնալդ Ջոնսի մրցանակներն են[8].
- 1990 թվական - Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր,
- 1992 թվական - Սեջոնգ համալսարանի Դեյանգ մրցանակ,
- 1993 թվական - Միջազգային տնտեսական և ֆինանսական ընկերության նախագահ,
- 1994 թվական - Ռոչեստերի համալսարանի լավագույն դասախոս,
- 1997 թվական - Սուորտմոր քոլեջի պատվավոր դոկտոր,
- 1997 թվական - Կենտուկի տնտեսական ասոցիացիայի տարվա ականավոր տնտեսագետ,
- 2001 թվական - Աթենքի էկոնոմիկայի և բիզնեսի համալսարանի պատվավոր դոկտոր (honoris causa),
- 2002 թվական - Վարշավայի տնտեսագիտության դպրոցի պատվավոր դոկտոր (honoris causa),
- 2002 թվական - Կոբե համալսարանի պատվավոր դոկտոր։
Գրություններ խմբագրել
Գրքեր խմբագրել
- Jones R. W. World Trade and Payments, 1973
- Jones R. W. The Exchange Rate and the Balance of Payments, 1974
- Jones R. W. International Trade-Essays in Theory, 1979
- Jones R. W. Heckscher-Ohlin Trade Theory, 1987.
- Jones R. W. Globalization and the Theory of Input Trade, 2000
Հոդվածներ խմբագրել
- Джонс Р. Соотношения между факторами и теорема Хекшера — Олина = Factor proportions and the Heckscher–Ohlin theorem (1956) // Вехи экономической мысли. Т. 6. Международная экономика / Под ред. А. П. Киреева. — М.: ТЕИС, 2006. — С. 236-247. — ISBN 5-7598-0439-1
- Джонс Р. Трехфакторная модель в теории, торговле и истории = A three-factor model in theory, trade and history (1971) // Вехи экономической мысли. Т. 6. Международная экономика / Под ред. А. П. Киреева. — М.: ТЕИС, 2006. — С. 248-261. — ISBN 5-7598-0439-1
- Jones R. W. The Structure of Simple General Equilibrium Models // The Journal of Political Economy, Vol. 73, No. 6. December 1965, pp. 557–572
- Jones R. W. The Role of Technology in the Theory of International Trade // The Technology Factor in International Trade/Ronald Jones, NBER, 3379, 1970, pp. 73–94, ISBN 0-87014-208-9
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119128020 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://everloved.com/life-of/ronald-winthrop-jones/obituary/
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Prabook Ronald Winthrop Jones.
- ↑ 8,0 8,1 University of Rochester Ronald W. Jones. Архивировано из первоисточника 15 փետրվարի 2016.