Ռոնալդ Ֆեդերիկո Արաուխո դա Սիլվա (իսպ.՝ Ronald Federico Araújo da Silva, մարտի 7, 1999(1999-03-07)[1], Ռիվերա, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ռոնալդ Արաուխո
իսպ.՝ Ronald Araújo
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1999(1999-03-07)[1] (25 տարեկան)
ԾննդավայրՌիվերա, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Ronald Araújo Վիքիպահեստում

Ակումբային կարիերա խմբագրել

Արաուխոն «Ռենտիստաս» ակումբի սան է։ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին «Տակուարեմբո»-ի դեմ խաղում իր նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ Դեկտեմբերի 9-ին «Սենտրալ Էսպանյոլի» դեմ խաղում Ռոնալդն իր առաջին գոլն է խփել «Ռենտիստասի» կազմում[3]։ 2017 թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է «Բոստոն Ռիվեր»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո։ Սեպտեմբերի 18-ին «Էլ Տանկե Սիսլեյ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[4]։

2018 թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է Իսպանիայի «Բարսելոնայի» պահեստային կազմ։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,7 միլիոն եվրո։ Հոկտեմբերի 28-ին «Էսպանյոլի» պահեստայինների դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Բ-ում[5]։ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է առաջին թիմ։ Հոկտեմբերի 6-ին «Սևիլյայի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[6]։ «Վալենսիա»-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Բարսելոնա»-ի կազմում։ 2021 թվականին օգնել է ակումբին նվաճել Իսպանիայի գավաթը։

Միջազգային կարիերա խմբագրել

2019 թվականին Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում Արաուխոն Լեհաստանում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Նորվեգիայի[7], Նոր Զելանդիայի[8] և Էկվադորի[9] թիմերի դեմ խաղերում։ Էկվադորցիների դեմ խաղում Ռոնալդը դարձել է գոլի հեղինակ։

2020 թվականի հոկտեմբերի 13-ին Էկվադորի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Արաուխոն նորամուտն է նշել Ուրուգվայի հավաքականի կազմում[10]։

2021 թվականին Արաուխոն ընդգրկվել է Ամերիկայի գավաթ 2021-ի ազգային հավաքականի կազմում[11]։ Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

«Բարսելոնա»

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Գոլային փոխանցումներ Խաղեր Գոլեր Գոլային փոխանցումներ Խաղեր Գոլեր Գոլային փոխանցումներ Խաղեր Գոլեր Գոլային փոխանցումներ
  Բոստոն Ռիվեր 2016/17 23 6 0 0 0 0 0 0 0 23 16 0
2017/18 18 0 1 4 0 1 0 0 0 22 10 2
Ընդամենը 41 6 1 4 0 1 0 0 0 45 16 2
 Բարսելոնա Բ 2018/19 22 3 0 0 0 0 0 0 0 22 3 0
2019/20 20 3 3 2 0 0 0 0 0 22 3 3
Ընդամենը 42 6 3 2 0 0 0 0 0 44 6 3
 Բարսելոնա 2019/20 6 0 0 0 0 0 0 0 0 6 0 0
2020/21 24 2 1 6 0 0 3 0 0 33 2 1
2021/22 30 4 1 3 0 0 10 0 0 43 4 1
2022/23 7 0 0 4 1 0 1 0 0 12 1 0
Ընդամենը 67 6 2 13 1 0 14 0 0 94 7 2
Ողջ կարիերայի ընդացքում 150 18 6 19 1 1 14 0 0 183 29 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Такуарембо VS. Рентистас 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  3. «Рентистас VS. Сентраль Эспаньол 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  4. «Бостон Ривер VS. Эль Танке Сислей 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  5. «Эспаньол II VS. Барселона II 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 28.
  6. «Барселона VS. Севилья 4:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Уругвай (до 20) VS. Норвегия (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  8. «Новая Зеландия (до 20) VS. Уругвай (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  9. «Уругвай (до 20) VS. Эквадор (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  10. «Эквадор VS. Уругвай 4:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «Plantel de Uruguay para la Copa América». AUF (իսպաներեն). 2021 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Արաուխո» հոդվածին։