Ռոմիկ Սարդարյան
Ռոմիկ Սարդարյան (1945, հունվարի 24, Ղափան (այժմ՝ Կապան) - 2014, օգոստոսի 31, Երևան), հայ բանաստեղծ։
Ռոմիկ Սարդարյան | |
---|---|
Ծնվել է | 1945 հունվարի 24 |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 31, 2014 | (տարիքը 69)
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | Բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Բանասեր |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Կապանում, մեծացել 15-հոգանոց ընտանիքում։ Ըստ տոհմական ավանդազրույցի՝ մեծ պապը եղել է Դավիթ Բեկի ներկայացուցիչը Պարսկաստանում, ունեցել է սարդարի լիազորություն։ Այստեղից էլ ցեղի Թումանյան ազգանունը փոխվել-դարձել է Սարդարյան։ Վեց-յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում։ 1981 թվականին, Պարույր Սևակի մասին հաղորդում եթեր հեռարձակելու համար, գաղափարական բնույթի մեղադրանքով հեռացվել է աշխատանքից։ Վերականգնվել է 1994 թվականին։ Երբ սկսվել է շարժումը, մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը։ Սակայն որոշ ժամանակ անց ավտովթարի է ենթարկվել և երկու տարի գամվել անկողնուն։ 1993 թվականին ծառայության է անցել «Հայ զինվոր» թերթում։ Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում։ 1991 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ։ Եղել է նաև Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 2013 թվականին որպես թեկնածու մասնակցել է ՀԳՄ նախագահի ընտրությանը, սակայն ոչ մի ձայն չի ստացել[2]։
Մահացել է 2014 թվականի օգոստոսի 31-ին, Երևանում[3]։
Երկեր խմբագրել
Պարգևներ խմբագրել
- 2000 թ.՝ ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Զրույց բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանի հետ(չաշխատող հղում)
- ↑ Էդվարդ Միլիտոնյանը` Հայաստանի գրողների միության նախագահ
- ↑ Մահացել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը(չաշխատող հղում)