Ռոմա Դաունի (անգլ.՝ Roma Downey մայիսի 6, 1960(1960-05-06)[1][1], Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և իռլանդական ծագմամբ պրոդյուսեր, որն առավել հայտնի է «Հրեշտակի հպում» հեռուստասերիալում խաղացած դերով, որը նրան բերել է «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի» երկու անվանակարգ։

Ռոմա Դաունի
անգլ.՝ Roma Downey
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1960(1960-05-06)[1][1] (63 տարեկան)
ԾննդավայրԴերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Իռլանդիա
ԿրթությունUniversity of Brighton?, Լոնդոնի դրամատիկական ստուդիա, University of Santa Monica? և Thornhill College?
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
ԱմուսինMark Burnett?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքroma-downey.com
 Roma Downey Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Դաունին ծնվել և մեծացել է Դերի քաղաքում։ Նա սովորել է Thornhill College-ում։ Ի սկզբանե Դաունին ցանկացել է դառնալ նկարչուհի և University of Brighton-ում ստացել է բակլավարի աստիճան, սակայն հետագայում որոշել է տիրապետել դերասանուհու մասնագիտությանը՝ ավարտելով Լոնդոնի դրամատիկական ստուդիան, որտեղ խաղացել է Շեքսպիրի, Շոուի և Չեխովի պիեսներում։

Կարիերա խմբագրել

Դաունին առավել հայտնի էր «Հրեշտակի հպում» հեռուստասերիալում խաղացած Մոնիկայի դերով, որտեղ նա նկարահանվել է 1994-2003 թվականներին։ Սերիալը հասել է ժողովրդականության և տևել է ավելի քան մեկ տասնամյակ։ 1997-1998 թվականներին Դաունին ստացել է «Էմմիի» երկու մրցանակ՝ «լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» կատեգորիայում, իսկ 1998-1999 թվականներին «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ «լավագույն կանացի դեր հեռուստատեսային սերիալ-դրամայում» կատեգորիայում[2]։

Դաունին նկարահանվել է մի քանի ֆիլմերում, ինչպիսիք են «Հերակլեսը և ամազոնուհին», «Վարձով ընտանիք», «Երկրորդ մեղրամիս», «Փրկվածների ակումբ», «Մազոտ պատմություն», «Հարսանեկան պար» և «Հետապնդելով Ռանդալսին»։ Վերջին տարիներին նա հիմնականում զբաղվել է վավերագրական ֆիլմերի և մուլտսերիալների արտադրությամբ[3]։

Դաունին «Աստվածաշունչը» մինի սերիալի ստեղծող և պրոդյուսերն է, որը եթեր է հեռարձակվել 2013 թվականի մարտին։

Անձնական կյանք խմբագրել

Ռոման ամուսնացած է եղել երեք անգամ։ 1987-1989 թվականներից նա ամուսնացած է եղել Լիլանդ Օրսերի հետ։ 1995-1998 թվականներից Դևիդ Էնսպաուգի հետ, որոնց դուստրը՝ Ռայիլ Մարիուին ծնվել է 1996 թվականին։ 2007 թվականին ապրիլի 28-ին Ռոման ամուսնացել է հեռուստատեսային պրոդյուսեր Մարկ Բարնեթի հետ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 ս Մեկ կյանք ապրելու համար One Life to Live տիկին Ջոաննա Լեյտոն
1991 ս Ջեքի անունով մի կին A Woman Named Jackie Ժակլին Բուվե Քենեդի Օնասիս
1992 հֆ Վեր կենալ և հեռանալ Getting Up and Going Home Կիմբերլի Ստիվենս
1992 հֆ Դևլին Devlin Էյլին
1993 հֆ Նոր տարի New Year Սյուզաննա Հարթման
1994 հֆ Հերակլեսը և ամազոնուհին Hercules and the Amazon Women Իպոլիտա
1994-2003 ս Հրեշտակի հպում Touched by an Angel Մոնիկա
1995 ֆ Վերջին խոսքը The Last Word Ռոքսի
1996-1998 ս Ավետյաց երկիր Promised Land Մոնիկա
1997 հֆ Վարձով ընտանիք Borrowed Hearts Քեթլին Ռասել
1999 հֆ Սիրո փորձություն The Test of Love Քեսի Ուիթմեն
2001 հֆ Երկրորդ մեղրամիս Second Honeymoon Մեգի Վեսթոն
2004 հֆ Փրկվածների ակումբ The Survivors Club Ջիլիան Հեյզ
2004 ֆ Մազոտ պատմություն Funky Monkey Մեգան
2009 հֆ Հարսանեկան պար Come Dance at My Wedding Լաուրա Ոիլյամս
2013 ս Աստվածաշունչը The Bible Մարիամ Աստվածածին
2014 ֆ Աստծո որդին Son of God Մարիամ Աստվածածին

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. Internet Movie Database. «Awards for Roma Downey». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  3. New York Times. «Next for 'Survivor' Producer: Bible-Based Scripted Drama». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  4. «Mark Burnett, Roma Downey Marry in Malibu — Weddings, Mark Burnett, Roma Downey : People.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմա Դաունի» հոդվածին։