Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկո (բելառուս․՝ Раман Аляксандравіч Галоўчанка, օգոստոսի 10, 1973(1973-08-10)[1], Ժոդինո, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), բելառուս դիվանագետ և պետական գործիչ։

Ռոման Գոլովչենկո
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1996) և Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր պետական ​​կառավարման ակադեմիա (2003)
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 10, 1973(1973-08-10)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Ժոդինո, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն  Բելառուս
 
Պարգևներ
«Թաթարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության կազմավորման 100 տարի» մեդալ
և Order of Friendship of Peoples

2020 թվականի հունիսի 4-ից զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Ավելի վաղ զբաղեցրել Է Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի (2018-2020) նախագահի և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ, 2013-2018) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 10-ին Մինսկի մարզի Ժոդինո քաղաքում։

1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ 2003 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան։

1997-2002 թվականներին եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության գլխավոր մասնագետ։

2002-2005 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ։

2005-2006 թվականներին զբաղեցրել Է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության գլխավոր խորհրդականի պաշտոնը։

2006-2009 թվականներին եղել է անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության դեպարտամենտի գլխավոր խորհրդական, անվտանգության խորհրդի պետական քարտուղարության Միջազգային անվտանգության դեպարտամենտի գլխավոր խորհրդական։

2009 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի դեկտեմբերը եղել է Լեհաստանում դեսպանության խորհրդական-դեսպանորդ։

2009 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլ եղել է Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

2013 թվականի ապրիլի 22-ից մինչև 2018 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում, համատեղության կարգով նաև Սաուդյան Արաբիայում և Կատարում արտակարգ և լիազոր դեսպան է եղել։

2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2020 թվականի հունիսի 3-ը գլխավորել Է Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեն Սերգեյ Ռումասի կառավարությունում[3]։

2020 թվականի հունիսի 4-ին նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում[4]։

Տիրապետում է անգլերենի, արաբերենի, գերմաներենի և լեհերենի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.vpk.gov.by/en/about/senior-office/golovchenko-roman-aleksandrovich.html
  2. 2,0 2,1 2,2 https://mobsearch.net/news/1572451451
  3. Матвеев, Владимир (2018 թ․ օգոստոսի 18). «Лукашенко сменил руководство правительства, премьером назначен Румас». Белорусское телеграфное агентство. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  4. «Принятие кадровых решений по новому составу Правительства». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.