Ռոմանոս Հովհաննեսի Միշվիլյան, (մարտի 5, 1845(1845-03-05)[1], Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 26, 1923(1923-09-26)[1], Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[1]), հայ բժիշկ, հասարակական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1891

Ռոմանոս Միշվիլյան
Ծնվել էմարտի 5, 1845(1845-03-05)[1]
ԾննդավայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 26, 1923(1923-09-26)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1870)[1]
Մասնագիտությունբժիշկ և հասարակական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1891)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պետերբուրգի կայսերական բժշկավիրաբուժական ակադեմիան (1870) և աշխատել որպես զինվորական բժիշկ։ 1880 թվականին եղել է Խասնավյուրտի զինվորական հոսպիտալի, ապա՝ Ղզլարի զինվորական գնդի բժիշկ, 1886-1896 թվականներին՝ Ղզլարի զինվորական հոսպիտալի գլխավոր, 1896 թվականին՝ 2-րդ կազակային կամավոր դիվիզիայի բժիշկ։ 1898 թվականին պաշտոնաթող է եղել որպես պետ․ խորհրդական։ Միշվիլյանի և Ա․ Սուլթանշահի նախաձեռնությամբ 1908 թվականին Ղզլարում բացվել է հիվանդանոց, որը նա գլխավորել է ավելի քան 15 տարի։ 1909 թվականից եղել է հայկական երկսեռ դպրոցների հոգաբարձու և օրիորդաց գիմնազիայի հոգաբարձական խորհրդի նախագահը։ Միշվիլյանին հատուկ անկյուն է հատկացված Ղզլարի հայրենագիտական թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 565