Ռոկամադուր (պանիր)

ֆրանսիական պանիր

Ռոկամադուր (ֆր.՝ Rocamadour), ֆրանսիական պանիր` պատրաստված այծի կաթից բնական բորբոսից թաղանթով։ Պանիրն արտադրվում է Լո դեպարտամենտում` Կերսի սարահարթում (ֆր.՝ Quercy) գտնվող Ռոկամադուր, Գրամա և Կարլյուսե համայնքների տարածքում։

Ռոկամադուր
ֆր.՝ Rocamadour
Տեսակֆրանսիական պանիր, սպիտակ բորբոսով պանիր, պանիր այծի կաթից, արտադրական պանիր, ագարակի պանիր, պանրագործարանի պանիր և հում կաթից պանիր[1]
Առաջացման երկիրՖրանսիա
ՏարածաշրջանԼո
Կաթայծի կաթ
Հասունացման ժամանակաշրջան1-4 շաբաթ
ՍերտիֆիկացումAOC (1996)
ԱնունովՌոկամադուր
 Rocamadour (cheese) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սկզբում պանիրն անվանվել է Սենտ-Ամադուր (ֆր.՝ Saint-Amadour), այնուհետև ստացել Կաբեկու-դե Ռոկամադուր (ֆր.՝ Cabecou de Rocamadour) անվանումը, որը պահպանվել է մինչև 1996 թվականի հունվարի 16-ը, երբ պանիրը ստացել է AOC սերտիֆիկատ։ Դրանից հետո, որպեսզի այն տարբերեն Կաբեկու անվանվող մյուս պանիրներից (այդպես Ֆրանսիայում անվանում են այծի կաթից պատրաստված տափակ, ոչ մեծ դիսկի ձևով պանիրներին), որոշվեց պանիրն անվանել Ռոկամադուր։

Պատրաստում խմբագրել

Պանրի պատրաստման համար օգտագործվում է այծի կաթ, որը հավաքում են օրվա ընթացքում` երկու անգամ կթելուց հետո։ Հաջորդ օրերին թողնում են, որ կաթը թթվի, այնուհետև առանձնացնում են շիճուկը և դնում են կլոր տարաների մեջ։ Ռոկամադուրը հասունանում է նկուղներում փայտե դարակների մեջ 1-4 շաբաթվա ընթացքում։ Արդյունքում ստացվում են 4-5 սմ տրամագծով, 1-1,5 սմ բարձրությամբ և 30-40 գրամ զանգվածով պանրի փոքրիկ գլուխներ, որոնք պատված են սպիտակ թավշյա կեղևով։

Նկարագրություն խմբագրել

Հասունացման ժամանակից կախված` Ռոկամադուրի միջուկն ունենում է տարբեր երանգներ` սպիտակից մինչև մուգ բեժագույն։ Պանիրն ունի այծի կաթի նուրբ հոտ և կծու համ։ Թարմ պանիրը, մոտ 6 օրվա, սկզբից ունենում է նուրբ թթվաշ միջուկ։ 3-4 շաբաթ անց պանիրը դառնում է ավելի կծու։

Ռոկամադուրի համար ամենալավ գինին Կագորն է, որը պատրաստում են Լո դեպարտամենտում։ Պանրի հետ մատուցում են նաև Gaillac և սպիտակ Vouvrey:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել