«Ռոլլտոն»՝ սննդամթերքների ապրանքանիշ, ներկայացված է Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների, ԵՄ երկրների, Աֆրիկայի և Ասիայի տարածքում։ Արտադրվում է Mareven Food Holdings դուստր ձեռնարկությունների կողմից՝ ՕՕՕ «Մարեվեն ֆուդ Սենտրալ» (Ռուսաստան), ՕՕՕ «Մարեվեն ֆուդ Ուկրաինա» (Ուկրաինա), ՏՕՕ «Մարեվեն ֆուդ Տյան Շան» (Ղազախստան) կազմակերպություններ[1]։

Ռոլլտոն
Տեսակսննդամթերք
 Rollton Վիքիպահեստում

«Ռոլլտոն» բրենդի ներքո թողարկվել է կիրառությամբ հարմար խոհարարական արտադրանք՝ արագ պատրաստվող լապշա, ազգային մակարոնեղեն, կարտոֆիլի պյուրե, արգանակ, խավարտ և համեմունքներ։

2014 թվականից համարվում է արիշտայի գլխավոր վաճառող արագ պատրաստման սեգմենտում՝ ռուսական շուկայում, գնային առումով առաջ անցնելով մրցակցից՝ «Դոշիրակ» արագ պատրաստվող արիշտայից[2]։

Նմուշակազմ խմբագրել

1998 թվականին՝ Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում, սահմանվել է արիշտայի արագ պատրաստման առաջին գիծը, 1999 թվականին թողարկվել է առաջին արտադրանքը։ Սերպուխովսկի շրջանից հետո սկսել է նոր ձեռնարկության կառուցումը՝ ավտոմատացված արտադրական գծերով, որը աշխատանքի է անցել 2001 թվականից։

2000 թվականին «Ռոլլտոն» բրենդի ներքո սկսվել է թողարկվել կարտոֆիլի պյուրե՝ բաժակներով։

2002 թվականին «Ռոլլտոն»-ը մեկնարկել է արգանակի արտադրություն՝ թեթև փաթեթավորմամբ[3]։

2013 թվականին «Ռոլլտոն» բրենդի ներքո սկսվել է թողարկվել նաև ազգային մակարոնեղեն[4]։

2017 թվականի դրությամբ, «Ռոլլտոն» ապրանքանիշի ներքո թողարկվել է ավելի քան 30 տեսակ արտադրանք։

Արտադրող խմբագրել

«Ռոլլտոն» ապրանքանիշի արտադրությունը 2018 թվականին ներկայացվել է երկու գործարաններում՝ Ռուսաստանում, մեկ գործարան Ուկրաինայում[3] և մեկ գործարան Ղազախստանում[1]։

Մինչև 2007 թվականը «Ռոլլտոն» ապրանքանիշի արտադրանքը արտադրվել է DHV-S ՓԲԸ-ի կողմից։ 2007 թվականից «Ռոլլտոն» արտադրվել և վաճառվել է DHV-S ՓԲԸ-ի իրավահաջորդ ՕՕՕ «Մարեվեն ֆուդ Սենտրալ» կազմակերպության կողմից[5]։ 2018 թվականին ՕՕՕ «Մարեվեն ֆուդ Սենտրալ» ներկայացուցչություն է բացվել Տաշքենդում (Ուզբեկստան)[6]։

2011 թվականից «Ռոլլտոն» ապրանքանիշի արտադրանքը սկսվել է արտադրվել նաև Mareven Food Holdings դուստր կառույցում՝ Բելայա Ցերկով քաղաքում (Կիևի մարզ, Ուկրաինա), «Մարևեն ֆուդ Ուկրաինա»։

2016 թվականին սկսվել է մակարոնեղենի և կիսաֆաբրիկատների արտադրանքների գործարանի կառուցումը՝ Կապշագայ քաղաքում (Ալմատինյան մարզ, Ղազախստան)[7][8]։ 2018 թվականի ապրիլին գործարանում հաջողությամբ խմորային արտադրության փորձարկում է կատարվել[1]։

Վարկանիշ խմբագրել

  • 2007 թվականին Ֆորբսի «Թոփ 50 ռուսական ամենահայտնի բրենդները» ցուցակում «Ռոլտտոն»-ը զբաղեցրել է 37-րդ տեղը[9]։
  • «50 ռուսական ամենավաճառված բրենդները» վարկանիշում՝ 38-րդ տեղը[10]։
  • 2009 թվականին՝ 21-րդ տեղը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Умирзаку Шукееву показали, как производят лапшу быстрого приготовления в Капшагае» (ռուսերեն). «BNews.KZ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  2. Производитель лапши «Роллтон» обогнал «Доширак» по темпам роста выручки в 2014 году
  3. 3,0 3,1 «Всеядная вермишель» (ռուսերեն). «Коммерсантъ».
  4. «Маревен Фуд Сэнтрал освоил выпуск пасты» (ռուսերեն). Сайт администрации Серпуховского района. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Компания DHV-S, производитель вермишели быстрого приготовления «Роллтон», начала выходить за рамки привычной для себя продукции» (ռուսերեն). «Состав.ру».
  6. «ПРИСУТСТВИЕ В МИРЕ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Вьетнамские инвесторы построят в Алматинской области завод по производству макарон и полуфабрикатов» (ռուսերեն). «ZONAkz».
  8. «Вьетнамцы построят завод по производству продуктов быстрого приготовления в Алматинской области» (ռուսերեն). «Казахстанская правда». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  9. «Рейтинг «50 самых популярных брендов 2007»» (ռուսերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  10. «Рейтинг брендов» (ռուսերեն). Forbes.
  11. «Рейтинг «50 самых популярных брендов 2009»» (ռուսերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլլտոն» հոդվածին։