Ռոժե Վայան

ֆրանսիացի գրող

Ռոժե Ֆրանսուա Վայան (ֆր.՝ Roger François Vailland, հոկտեմբերի 16, 1907(1907-10-16)[1][2][3][…], Ուազ, Պիկարդիա, Ֆրանսիա - մայիսի 12, 1965(1965-05-12)[1][4][2][…] կամ մայիսի 11, 1965(1965-05-11)[5], Մեյոնա), ֆրանսիացի գրող, հասարակական գործիչ, Ֆրանսիայի կոմկուսի անդամ (1952), Դիմադրության շարժման մասնակից և տարեգիր («Տարօրինակ խաղ», 1945 թ., վեպ

Ռոժե Վայան
ֆր.՝ Roger Vailland
Ծնվել էհոկտեմբերի 16, 1907(1907-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրՈւազ, Պիկարդիա, Ֆրանսիա
Վախճանվել էմայիսի 12, 1965(1965-05-12)[1][4][2][…] (57 տարեկան) կամ մայիսի 11, 1965(1965-05-11)[5] (57 տարեկան)
Վախճանի վայրՄեյոնա
Գերեզմանcemetery of Meillonnas[6]
Գրական անունJean Servière[7]
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, վիպասան, ակնարկագիր, գրող, դրամատուրգ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
Գրական ուղղություններսյուրռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՕրենք
Պարգևներ
 Roger Vailland Վիքիպահեստում

Վայանը, հիսաթափվելով մոդեռնիզմից («Սյուրռեալիզմն ընդդեմ հեղափոխության», 1948 թ., էսսե), ռեալիզմի մեջ հնարավորություններ է գտել նուրբ հոգեբանական վերլուծության («Հարվածներ թիկունքին», 1948 թ., վեպ), 20-րդ դարում զավակի գաղափարների և արարքների պատմութ հիմնավորման («Միայնակ երիտասարդը», 1951 թ., վեպ), ռազմամոլների նկատմամբ դատավճիռ կայացնելու («Գնդապետ Ֆոստերը իրեն հանցագործ է ճանաչում», 1951 թ., պիես) և միլիոնավոր ընչազուրկ գյուղացիներին (ֆելլահ) իր համակրանքն արտահայտելու համար («Ինչ տեսա Եգիպտոսում», 1952 թ., հայկական հրատարակչությունում 1954 թ., ակնարկներ)։ 1953 թվականին Վայանը այցելել է ԽՍՀՄ։ «Բոմասկ» (1954 թ.) վեպում խորաթափանցորեն քննության է առել ֆրանսական հասարակության բոլոր դասակարգերը՝ առաջին պլանի վրա դնելով պրոլետարական համերաշխությունն ու հերոսների մարդկային վեհությունը։ Հոգեկան ճգնաժամ ապրելով, պատմական լավատեսությունը կորցնելով՝ Վայան հետագա գործերում սահմանափակվել է անհատապաշտական կրքերի («Օրենք», 1957 թ., «Տոն», 1960 թ.) և հոգեբանական կազուսների («Կարմրախայտ», 1964 թ.) նատուրալիստական անատոմիայով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 256  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոժե Վայան» հոդվածին։