Ռոժե Վարազդատի Կասպարյան (ֆր.՝ Roger Kasparian, հունվարի 12, 1938(1938-01-12)[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] - փետրվարի 15, 2024(2024-02-15)[2][1], Ախալքալաքի շրջան, Վրաստան), ֆրանսահայ լուսանկարիչ։

Ռոժե Կասպարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1938(1938-01-12)[1]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1]
Մահացել էփետրվարի 15, 2024(2024-02-15)[2][1] (86 տարեկան)
Մահվան վայրԱխալքալաքի շրջան, Վրաստան
ԳերեզմանՏեուլ սյուր Մեր[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքrogerkasparian.com
 Roger Kasparian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոժե Կասպարյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 12-ին, Փարիզում[4]։ Նրա տատն ու պապը սպանվել են եղեռնի ժամանակ։ Վարազդատ Կասպարյանը հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ սովորել է լուսանկարչություն, որը հետագայում սովորեցրել է որդուն։ Գիշերօթիկ դպրոցից հետո Վարազդատ Գասպարյանը վերապատրաստվել է Փարիզում, իսկ հետո արվեստանոց բացել Փարիզի արևելյան արվարձաններից մեկում։

1960-ական թվականներին նա նկարել է ֆրանսիական մի շարք հայտնի երաժիշտների, այդ թվում՝ Շառլ Ազնավուրին։

2023 թվականի Փարիզում բացվել է «Ազնավուրը Կասպարյանի աչքերով» անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եղել Շառլ Ազնավուրի բազմաթիվ հայտնի և անհայտ լուսանկարներ[5]։

Ռոժե Կասպարյանը կյանքի վերջին տարիներին հաճախ է եղել Հայաստանում և հայկական շրջաններում, որտեղ ստեղծել է բազմաթիվ լուսանկարներ՝ գյուղական պատկերներից մինչև եկեղեցիներ և դիմանկարներ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո լուսանկարիչը դստեր՝ Լիթիայի հետ այցելել է Արցախ՝ լուսանկարելու ռազմական ավերակներն ու մշակութային հուշարձանները, եկեղեցիներն ու վանքերը։ Հետագայում այդ լուսանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր ցուցասրահներում[6]։

Ռոժե Կասպարյանը մահացել է 2024 թվականի փետրվարին 15-ին[7] (ըստ որոշ աղբյուրների՝ փետրվարին 17-ին[8]), Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոժե Կասպարյան» հոդվածին։