Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարան

Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1969 թվականին, Լոս Անջելեսում՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հոլիվուդի հոգաբարձության նախաձեռնությամբ և Փիլիպոս ամուսինների նվիրատվությամբ։ Ունի ՀՕՄ-ի Մարի Փոստոյանի անվան մանկապարտեզ, նախակրթարան, տարրական, միջնակարգ բաժիններ, երգչախումբ, մարզական խմբեր (բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի)։ Դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, Հայ դատ, կրոն, երգ-երաժշտություն։ Աշակերտների թիվը՝ 1002։ Հրատարակում է տարեգիրք, պարբերաթերթ։

Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1969
ՏնօրենԱլինա Դորյան
Աշակերտներ1002
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԼոս Անջելես
ՀասցեԱՄՆ, Լոս Անջելես
1615 North Alexandria Avenue
Կայքpilibos.org(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։