Ռոզ Պատմագրյան

երգչուհի

Ռոզ Պատմագրյան (մոտ 1900, Թավրիզ, Իրան - օգոստոսի 25, 1959(1959-08-25), Փարիզ), հայ երգչուհի։ Սփյուռքահայ երաժշտական գործիչ, խմբավար, մանկավարժ, կոմպոզիտոր Աշոտ Պատմագրյանի կինը։

Ռոզ Պատմագրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմոտ 1900
Թավրիզ, Իրան
Մահացել էօգոստոսի 25, 1959(1959-08-25)
Փարիզ
Մասնագիտություներգչուհի
ԿրթությունՀովնանյան դպրոց և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱմուսինԱշոտ Պատմագրյան

Կենսագրություն խմբագրել

Ռոզ Պատմագրյանը ծնվել է մոտ 1900 թվականին Թավրիզում (Պարսկաստան)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականին, ծնողների հետ գաղթել է Թիֆլիս, որտեղ սովորել է Հովնանյան դպրոցում, միաժամանակ երգեցողության դասեր առել կոնսերվատորիայի վոկալ բաժնում։

1921 թվականին ընդունվել է Պետրոգրադի կոնսերվատորիան (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ, պրոֆ. Երշովի դասարան), ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս։

1925 թվականին ամուսնու հետ բնակություն է հաստատել Փարիզում։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1926 թվականին «Սառա Բեռնար» համեգասրահում, որտեղ հետագայում կատարել է Լ. վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի, Վ. Ա. Մոցարտի Ռեքվիեմի սոպրանոյի երգամասերը, նաև Պ. Ի. Չայկովսկու, Մ. Պ. Մուսորգսկու ստեղծագործությունները։

Փարիզում՝ Ֆ. Ի. Շալյապինի հիմնադրած Ռուսական օպերայում, Պետրոգրադի և Մոսկվայի վտարանդի լավագույն երգիչ-երգչուհիների հետ հանդես գալու հրավեր է ստացել նաև Ռոզ Պատմագորյանը։ Նա ամուսնու՝ Աշոտ Պատմագրյանի հետ եղել է հայ երգարվեստը ներկայացնող ու տարածողներից ոչ միայն ֆրանսահայ իրականության մեջ, այլև ողջ Սփյուռքում։

Ռոզ Պատմագրյանը մահացել է 1959 թվականի օգոստոսի 25-ին Փարիզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։