Մարիա դել Ռոսիո «Ռոզի» Ալֆարո (հոկտեմբերի 12, 1971(1971-10-12), Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկուհի, որը դատապարտվել է 9-ամյա Օթեմ Ուոլեսի սպանության համար 1990 թվականին Անահայմ քաղաքում, Կալիֆոռնիա (ԱՄՆ)։ Ներկայումս Ռոզին մահապատժի է սպասում Կալիֆորնիայում։

Ռոզի Ալֆարո
Պատկեր
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 12, 1971(1971-10-12) (52 տարեկան)
ԾննդավայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Ալֆարոն մեծացել է Անահայմում` ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահնագում։ 13 տարեկանում նա թմրամոլ է եղել, 14 տարեկանում դարձել մարմնավաճառ, 15 տարեկանում՝ միայնակ մայր, 18 տարեկանում 4 երեխա է ունեցել և սպանություն կատարել։ Հայտնի է որպես Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջանում առաջին կինը, որը մահապատժի Է դատապարտվել 20 տարեկանում[1][2]։

Օթեմ Ուոլեսի սպանություն խմբագրել

1990 թվականի հունիսի 15-ին 9-ամյա Օթեմ Ուոլեսը (ծնված 1981 թվականի հունվարի 15-ին) Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքում տանը միայնակ էր և սպասում էր ավագ քրոջ կամ մոր աշխատանքից վերադարձին։ Ալֆարոն լավ գիտեր Ուոլեսի ընտանիքին և ավագ դուստրերից մեկի հետ ընկերություն էր անում։ Նա հույս ուներ կողոպտել նրանց, քանի դեռ ոչ ոք չկա։

Օթեմը բացեց դուռը իր քրոջ ընկերուհու համար, և վերջինս խնդրել է օգտվել լոգարանից։ Մինչ լոգարան հասնելը տան հետևից Ռոզին վերցրել է դանակ։ Խաբեությամբ աղջկան տարել է լոգարան և դանակի 57 հարված հասցրել։ Այնուհետև Ալֆարոն խուզարկել է տունը, որպեսզի թմրանյութ գնելու համար իրեր որոնի։ Թալանի համար նա ավելի ուշ ընդամենը 300 դոլար է ստացել։

Ալֆարոն ոստիկանության կողմից հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ խիստ հերոինի և կոկաինի կարիք է ունեցել (ապացուցված չէ, քանի որ նրան ձերբակալել են ավելի ուշ և թմրանյութերի թեստ չեն արել սպանությունից 36-48 ժամ անց) և դրա համար էլ գնացել է սպանության։ Ավելի ուշ նա փոխել է իր ցուցմունքները՝ ասելով, որ ինչ-որ տղամարդ «ստիպել է» նրան աղջկան սպանել։ Դրանից հետո Ալֆարոն ոստիկանությանը պատմել է, որ երկու տղամարդ իրեն բերել են Ուոլեսների տան մոտ, տղամարդկանցից մեկը մտել է տուն և ստիպել նրան սպանել Օթեմին։ Ալֆարոն նրա անունը չի տվել։ Հանցագործության վայրի ապացույցները ցույց են տվել, որ տանը ներկա են եղել միայն Ուոլենսը և Ալֆարոն (ըստ նրա մատնահետքերի և կոշիկի արյունոտ հետքի)[3][4][5];

Դատավճիռ խմբագրել

Ալֆարոյին մեղադրել և դատապարտել են մահապատժի սպանության համար ծանրացուցիչ հանգամանքներով։ Լիագումար նիստի ավարտին ատենակալները 10:2 հարաբերակցությամբ մահվան դատավճիռ են կայացրել։ Մյուս ատենակալները նույնպես մահվան դատավճիռ են կայացրել։ Դատավորը ուժի մեջ է թողել երդվյալների դատավճիռը և Ալֆարոյին դատապարտել մահապատժի[6]։

Ալֆարոն դարձել է գազային խցում մահապատժի դատապարտված առաջին կինը, և երրորդը դատավճռի կայացման պահին Կալիֆոռնիայի մահապարտների խցում[7]։

2007 թվականի օգոստոսին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը միաձայն կողմ քվեարկեց Ալֆարոյի համար մահապատժի պահպանմանը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Montaldo, Charles (2017 թ․ մարտի 31). «Women on Death Row - Rosie Alfaro». ThoughtCo (անգլերեն). About, Inc. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  2. EMERY, SEAN (2017 թ․ հուլիսի 16). «Death penalty reinstated for California woman who stabbed 9-year-old to death». Southern California News Group (անգլերեն). Digital First Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  3. WELBORN, LARRY (2007 թ․ հուլիսի 5). «Mom continues fight for justice». Orange County Register (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  4. «O.C. Jury Recommends Death for Child's Killer : Courts: Maria del Rosio Alfaro, an illegal alien of Anaheim could become the county's first woman on Death Row. - Los Angeles Times». Articles.latimes.com. 2003 թ․ փետրվարի 3. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  5. «Alfaro 1st O.C. Woman to Get Death Sentence : Courts: Judge, who upheld jury's recommendation, called Autumn Wallace's murder the most 'senseless, brutal, vicious and callous' killing he has ever known. - Los Angeles Times». Articles.latimes.com. 1992 թ․ հուլիսի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  6. DIZON, LILY (1992 թ․ հուլիսի 15). «Alfaro 1st O.C. Woman to Get Death Sentence : Courts: Judge, who upheld jury's recommendation, called Autumn Wallace's murder the most 'senseless, brutal, vicious and callous' killing he has ever known». Los Angeles Times (անգլերեն). 0458-3035. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Her Future Grim, Alfaro Looks Back : Interview: Facing a death sentence for the murder of a 9-year-old girl, the O.C. woman denies guilt, blames drugs and copes with memories». The Los Angeles Times.
  8. Death penalty affirmed for Alfaro Արխիվացված 2009-09-08 Wayback Machine Ocregister.com, accessed 2016-01-31