Ռոզինա Անսելմի

իտալացի դերասանուհի

Ռոզինա Անսելմի (իտալ.՝ Rosina Anselmi, սից.՝ Rusina Anselmi, հուլիսի 26, 1880(1880-07-26)[1], Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - մայիսի 23, 1965(1965-05-23)[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի (սիցիլիացի) դերասանուհի։

Ռոզինա Անսելմի
իտալ.՝ Rosina Anselmi
Ծնվել էհուլիսի 26, 1880(1880-07-26)[1]
ԾննդավայրԿալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 23, 1965(1965-05-23)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ռոզինա Անսելմին ծնվել է Իտալիայի Թագավորության Կալտաջիրոնե կոմունայում 1880 թվականին՝ դերասաններ Ալեքսանդրո Անսելմիի և Ֆրանչեսկա Կվինտավալլայի ընտանիքում։ Երիտասարդ տարիքից խաղացել է Սիցիլիայի բարբառային թատրոնի կոմեդիաներում։ 1905 թվականին միացել է Նինո Մարտոլյոյի թատերախմբին, որի հետ շրջագայել է ԱՄՆ-ում, ելույթ ունեցել Իտալիայից մեկնած գաղթականների համար, մասնավորապես՝ սիցիլիացիների։ Որոշ ժամանակ խաղացել է Միմի Ագուլյայի հետ։ 1910 թվականին վերադարձել է հայրենիք։ Դերասան Անջելո Մուսկոյի հետ մշտական հիմունքներով համագործակցությունը սկսել է 1914 թվականին և տևել մինչև նրա մահը։ Ռոզինան առաջին դերասանուհին էր, որին նա վերցրեց իր թատերախումբ։ Այն ժամանակ Ռոզինա Անսելմիի կոմեդիական տաղանդն ընդունվեց քննադատների և հանդիսատեսի կողմից։

1916 թվականին հանդես է եկել ռեժիսոր Ռաֆայել Կոզենտինոյի «Քեզ համար, սեր» համր ֆիլմում, 1934 թվականին՝ ռեժիսոր Ամլետո Պալերմիի «Բարեհոգի քեռու ժառանգությունը» հնչյունային ֆիլմում»։ 1930-ական թվականներին ակտիվորեն հանդես է եկել ֆիլմերում, ինչպես նաև խաղացել է թատրոնում։

Անջելո Մուսկոյի մահից հետո 1937 թվականին դերասանուհին Միքելե Աբրուցցոյի, Թուրի Պանդոլֆինի և Ջովաննի Գրասսոյի հետ հիմնել է թատերախումբ, մասնակցել Իտալական հեռարձակման գործակալության ռադիոհաղորդումներին, այնուհետև՝ իտալական ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումներին։ Հեռուստատեսության հայտնվելուց հետո նկարվել է մի շարք հեռուստատեսային ծրագրերում և հեռուստատեսային կատակերգական ֆիլմերում։ 1952 թվականին դարձել է Կատանիայի Ստաբիլե թատրոնի (իտալ.՝ Teatro Stabile di Catania) հիմնադիրներից։

Ռոզինա Անսելմին ամուսնացել է դերասան Լինդորո Կոլոմբոյի հետ։ Խաղացել է մինչև ութսուն տարեկան։ Մահացել է Կատանիայում 1965 թվականի մայիսի 23-ին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Դեր
1916 «Քեզ համար, սեր»
իտալ.՝ Per te, amore!
Ռաֆայելե Կոզենտինո
1917 «Սուրբ Հովհաննեսի գլխատումը»
իտալ.՝ San Giovanni decollato
Տելեմակո Ռուջերի
1934 «Բարեհոգի քեռու ժառանգությունը»
իտալ.՝ L'eredità dello zio buonanima
Ամլետո Պալերմի Մարիանտոնիա
«Խնամախոս»
իտալ.՝ Paraninfo
1935 «Տարածաշրջանային ոստիկանություն»
իտալ.՝ Milizia territoriale
Մարիո Բոնարդ Էրմինիա
«Ալդեբարան»
իտալ.՝ Aldebaran
Ալեսսանդրո Բլազետտի Օրսոլինա
«Լոենգրին»
իտալ.՝ Lohengrin
Նունցիո Մալազոմմա Չեզիրա
«Մայրցամաքի օդը»
իտալ.՝ L'aria del continente
Ջեննարո Ռիգելլի
1936 «Հարուստ թագավորը»
իտալ.՝ Re di denari
Էնրիկո Գուացցոնի Գրացիա Մարինո
1937 «Ինչ-որ բան այն չէ»
իտալ.՝ Gatta ci cova
Ջեննարո Ռիգելլի Անտոնինա Պասկուչի
«Հույս թող»
իտալ.՝ Lasciate ogni speranza
Ֆիլոմենա
«Սալադինի զայրույթը»
իտալ.՝ Il feroce Saladino
Մարիո Բոննարդ Ամալյա
1938 «Տիկինը ծննդաբերել է»
իտալ.՝ L'ha fatto una signora
Մարիո Մատտոլի Ռոզա Սարդո
1939 «Մարկիզ Ռուվոլիտո»
իտալ.՝ Il marchese di Ruvolito
Ռաֆայելո Մատարացցո Պլաչիդա Չիմոզատա
1942 «Անկայուն տիկին»
իտալ.՝ La donna è mobile
Մարիո Մատտոլի դպրոցի տնօրենի կին

Գրականություն խմբագրել

  • Lancia, Enrico. Poppi, Roberto. Dizionario del cinema italiano: testi e strumenti per la scuola e l'università : [итал.]. - Roma : Gremese, 2003. - P. 15–16. - 379 p. - ISBN 978-8-88-440214-1.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Raffaello Brullo. — Статья о Розине Ансельмо на сайте «Сataniaperte»«Rosina Anselmi». Сataniaperte.com. (իտալ.)
  • Donatella Pezzino. — Статья о Розине Ансельмо на сайте «La donna siciliana nella storia e nella poesia»«Rosina Anselmi». Wordpress.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզինա Անսելմի» հոդվածին։