Ռոզա Բլոխ

շվեյցարացի քաղաքական գործիչ, խմբագիր

Ռոզա Բլոխ-Բոլագ (անգլ.՝ Rosa Bloch-Bollag, հունիսի 30, 1880(1880-06-30)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[1] - հուլիսի 13, 1922(1922-07-13)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), շվեյցարացի քաղաքական գործիչ և ակտիվիստ, որը, որպես շվեյցարական սոցիալիստական կուսակցության անդամ, 1918 թվականին արդյունավետորեն ղեկավարել է կանանց ցույցն ընդդեմ պարենային ապրանքների գների բարձրացման։ 1920 թվականին հանդիսացել է Շվեյցարիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամներից մեկը[3][4]։

Ռոզա Բլոխ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30, 1880(1880-06-30)[1]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[1]
Մահացել էհուլիսի 13, 1922(1922-07-13)[1] (42 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և խմբագիր
ԿուսակցությունՇվեյցարիայի կոմունիստական կուսակցություն[2] և Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2]
ԱնդամությունFrauenkommission der Sozialdemokratischen Partei der Schweiz?[2] և Comité d'Olten?[2]
 Rosa Bloch-Bollag Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոզա Բլոխը ծնվել է 1880 թվականի հունիսի 30-ին Ցյուրիխում և հանդիսացել հացահատիկի վաճառական Բերտոլդ Բլոխի և Ջուլի Գուգենհայմի դուստրը։ Դաստիարակվելով աղքատ հրեա վաճառականի ընտանիքում՝ իր անկախությունն ստանալուց հետո (չափահաս դառնալուց հետո) նա աշխատել է որպես ոսկերչական խանութի ներկայացուցիչ։ Սկզբնապես անարխիստ լինելով՝ 1912 թվականին անդամագրվել է սոցիալիստական կուսակցությանը, սակայն հետագայում մարքսիստ դարձել։ . Ապացուցել է, որ հանդիսանում է կին աշխատողների Die Vorkämperin ամսագրի հմուտ խմբագիր և ներկայացրել հոդվածներ, որոնք ոչ միայն քաղաքականապես գրավիչ էին, այլև շատ լավ էին մշակված[3]։

Ամուսնացել է Շվեյցարիայի սոցիալական արխիվի տնօրեն Զիգֆրիդ Բոլագի հետ[3]։

Լինելով խելացի և տաղանդավոր հռետոր՝ 1918 թվականի սկզբին միացել է Օլտենի գործողությունների կոմիտեի ձախ թևին ու ակտիվորեն ներգրավվել կանանց սոցիալիստական շարժման մեջ։ Նույն տարվա հունիսին կանանց արդյունավետ ցույց է կազմակերպել ընդդեմ սննդամթերքի գների բարձրացման ու իր պահանջները ներկայացրել գավառական խորհրդին[3]։

Նույն 1918 թվականին դարձել է Սոցիալիստական կուսակցության կանանց հանձնաժողովի առաջին նախագահը[3][5]։ 1921 թվականին սոցիալիստական կուսակցության փլուզումից հետո մյուս ձախթևայինների հետ դարձել է Կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամ[3]։

Ռոզա Բլոխ-Բոլագը մահացել է 1922 թվականի հուլիսի 13-ին Ցյուրիխում, խպիպի վիրահատության ենթարկվելուց հետո[4]։ Նրան հիշում են որպես Շվեյցարիայի բանվորական շարժման ամենաարդյունավետ կանանցից մեկի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 WeChangEd
  2. 2,0 2,1 2,2 2,3 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Bloch [-Bollag], Rosa» (German). Historisches Lexikon der Schweiz. 2017 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Spillmann, Anna (2018 թ․ նոյեմբերի 16). «Rosa Bloch, militante à facettes multiples» (French). Gauchebdo. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Rauber, André (2015 թ․ ապրիլի 3). «Héros et héroïnes du mouvement communiste suisse du 20ème siècle» (French). Parti Communiste Genevois. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Բլոխ» հոդվածին։