Ռոզալյա Ասոյան

դերասանուհի

Ռոզալյա Քրիստափորի Ասոյան (մարտի 26, 1924(1924-03-26) - մարտի 30, 2022(2022-03-30), Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ադրբեջանական և ռուսական թատրոնի հայ դերասանուհի։

Ռոզալյա Ասոյան
Ծնվել էմարտի 26, 1924(1924-03-26)
Մահացել էմարտի 30, 2022(2022-03-30) (98 տարեկան)
Մահվան վայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Վերնագրի տեքստ խմբագրել

Մայրը նույնպես դերասանուհի է եղել։ Ռոզալյայի անունը դրել են Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործության կերպարներից մեկի՝ Ռոզալյայի պատվին, ում ավագ քրոջ դերը կերտել է մայրը։ Ռոզալյա Ասոյանն ավարտել է Բաքվի թատերական ինստիտուտը (Ադրբեջանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Տուգանովի դասարանը)։ Բեմական խոսքի ուսուցիչներն էին Յաշչիկովսկին, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բ․ Բայկովը և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Պ․ Յուդինը[1]։

Խաղացել է Բաքվի բանվորական թատրոնում, որտեղից հեռացել է անձնական պատճառներով։ Այնուհետև աշխատել է Ադրբեջանի այլ թատրոններում։ Վերջին թատրոնը Իլյա Ռախլինի ղեկավարությամբ գործող Մոսկվայի զանգվածային ներկայացումների թատրոնն էր։

Կյանքի վերջին տարիներին բնակվել է Միացյալ Նահանգներում[2]։

Դերերը թատրոնում խմբագրել

Դիպլոմային խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Ալեքսանդր Օստրովսկի Եկամտաբեր վայր Յուլենկա
Պիեռ Բոմարշե Ֆիգարոյի ամուսնությունը Կոմսուհի Ալմավիվա
Վիրտա Հաց մեր հանապազօրյա Կոլխոզի նախագահ Ռոգովա

Բաքվի բանվորական թատրոն խմբագրել

Ներկայացում Դեր
Խորամանկ սիրահարվածին Ֆենիսա
Սիրո հետ չեն կատակում
Օտար երեխա
Ընտանիք
Օրիորդներ-գեղեցկուհիներ
Ուրախություն որոնելիս
Պիգմալիոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Асоян Розалия Христофоровна - актриса — OurBaku». www.ourbaku.com (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «Розалия Асоян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.