Ռոդրիգո Բենտանկուր

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Ռոդրիգո Բենտանկուր (իսպ.` Rodrigo Bentancur, հունիսի 25, 1997(1997-06-25)[1], Կոլոնիա դել Սակրամենտո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Յուվենտուս»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։

Ռոդրիգո Բենտանկուր
իսպ.` Rodrigo Bentancur
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոդրիգո Բենտանկուր
Ազգությունը ուրուգվայցի
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1997(1997-06-25)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Նուեվա Էլվեսիա, Ուրուգվայ
Հասակ 185 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 30
Պատանեկան կարիերա
2009-2015 Ուրուգվայ Բոկա Խունիորս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2017 Ուրուգվայ Բոկա Խունիորս 51 (1)
2017-ներկա Իտալիա Յուվենտուս 9 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 9, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 14, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Բոկա Խունիորս» խմբագրել

Բենտանկուրը «Բոկա Խունիորս»-ի ակադեմիայի սան է։ Հիմնական թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2015 թվականի ապրիլի 12-ին` «Նուեվա Չիկագո»-ի դեմ խաղում։ Նա 77-րդ րոպեին փոխարինել է Պաբլո Պերեսին, իսկ հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով[2]։

2015 թվականի հուլիսի 13-ին Բենտանկուրը, Գուիդո Վիդալան, Ֆրանկո Կրիստալդոն և Ադրիան Կուբասը դարձան Կառլոս Տևեսի տրանսֆերի մի մասը, ով իտալական «Յուվենտուս»-ից տեղափոխվեց «Բոկա Խունիորս»։ Բենտանկուրի տրանսֆերը գնահատվել է 9.4 միլիոն եվրո[3]։

Բենտանկուրը ժամանել է Թուրին 2017 թվականի ապրիլի 3-ին։ Ապրիլի 21-ին էլ նա կնքել է 5 տարվա պայմանագիր իտալական թիմի հետ, իսկ նրա հրաժարագինը սահմանվել է 9.5 միլիոն եվրո։

«Յուվենտուս» խմբագրել

Պայմանագրի կնքումից հետո Բենտանկուրը իր դեբյուտը նշել է 2017 թվականի օգոստոսի 26-ին` Սերիա A-ի շրջանակներում կայացած «Ջենոա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով` թուրինցիների հաղթանակով[4][5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ուրուգվայի ազգային հավաքական Ռոդրիգո Բենտանկուրը առաջին անգամ հրավիրվել է 2017 թվականի սեպտեմբերին[6]։ Նա իր նորամուտը նշել է հոկտեմբերի 5-ին` ԱԱ 2018-ի որակավորման փուլում կայացած Վենեսուելայի հավաքականի դեմ խաղում[7][8]։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի։

Խաղային ոճ խմբագրել

Ռոդրիգո Բենտանկուրը դինամիկ, աշխատասեր, համառ և ճարպիկ կիսապաշտպան է։ Բենտանկուրի երկու ոտքերն էլ տեխնիկապես զարգացած են։ Նա կարող է հանդես գալ ինչպես կենտրոնական կիսապաշտպանի, այնպես էլ հենակետային կիսապաշտպանի և վինգերի դիրքերում։

Ռոդրիգոն նաև խելացի, լավատես և հարուստ անհատականություն է։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բոկա Խունիորս 2015 Պրիմերա դիվիզիոն 18 0 6 0 1 0 0 0 25 0
2016 11 1 3 0 5 0 0 0 19 1
2016-17 22 0 0 0 0 0 0 0 22 0
Արդյունք 51 1 9 0 6 0 0 0 66 1
Յուվենտուս 2017-18 Սերիա A 9 0 1 0 3 0 0 0 13 0
Արդյունք 9 0 1 0 3 0 0 0 13 0
Կարիերայի արդյունք 60 1 10 0 9 0 0 0 79 1

Միջազգային խմբագրել

Ուրուգվայ
Տարի Խաղ Գոլ
2017 4 0
Արդյունք 4 0

Ձեռքբերումներ խմբագրել

  • Պրիմերա դիվիզիոնի հաղթող - 2015, 2016-17
  • Արգենտինայի գավաթակիր - 2014-15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. «Boca Juniors vs. Nueva Chicago - 12 April 2015 - Soccerway». soccerway.com. 2015 թ․ ապրիլի 12. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  3. «Agreements with Boca Juniors» (PDF). Juventus F.C. 2015 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «Paulo Dybala hat-trick helps Juventus overcome sticky Genoa challenge». sports.yahoo.com. 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Genoa 2-4 Juventus». BBC.com. 2017 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Bentancur gets Uruguay call». Football Italia. 2017 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Stefano Lanzo (2017 թ․ հոկտեմբերի 7). «Juventus, Bentancur promosso anche da Tabarez» (Italian). Tutto Sport. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Venezuela vs. Uruguay 0 - 0». Soccerway. 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Բենտանկուր» հոդվածին։