Ռոդի Մակդաուել

բրիտանացի դերասան (1928–1998)

Ռոդերիկ Էնդրյու Էնթոնի Ջուդ «Ռոդի» Մակդաուել (անգլ.՝ Roderick Andrew Anthony Jude «Roddy» McDowall, սեպտեմբերի 17, 1928(1928-09-17)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 3, 1998(1998-10-03)[4][1][2][…], Ստուդիո Սիթի, ԱՄՆ), բրիտանական ծագումով ամերիկացի դերասան, որը հայտնի է «Կապիկների մոլորակը» և «Կլեոպատրա» ֆիլմերում իր դերերով։

Ռոդի Մակդաուել
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 17, 1928(1928-09-17)[1][2][3]
Ծննդավայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 3, 1998(1998-10-03)[4][1][2][…] (70 տարեկան)
Վախճանի վայր՝Ստուդիո Սիթի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝հնչյունավորող, կինոռեժիսոր, բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, լուսանկարիչ և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0001522

Կենսագրություն խմբագրել

Ռոդի Մակդաուելը ծնվել է Լոնդոնում՝ սկսնակ դերասանուհու և նավաստիի ընտանիքում[5]։ Դեբյուտը կինոյում կայացել է դեռ մանուկ հասակում 1930-ական թվականների վերջին։

1940-ական թվականների սկզբին՝ Լոնդոնի հրթիռակոծության ժամանակ, ՄակԴաուելների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ երիտասարդ դերասանը շարունակել է իր կարիերան՝ Հոլիվուդում դեբյուտը կատարելով 1941 թվականին Ջոն Ֆորդի հայտնի «Որքան կանաչ էր իմ հովիտը» դրամայում։ Նրա հաջորդ նշանավոր դերը դպրոցական Ջոյի դերն էր «Լեսի, վերադարձիր տուն» ֆիլմում, որը պատմում է հայտնի Լեսիի անունով քոլլի շան ցեղատեսակի արկածների մասին։ Այս ֆիլմի նկարահանման հրապարակում Մակդաուելը ծանոթացել է սկսնակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հետ, որը դարձել է նրա լավ ընկերը ողջ կյանքի ընթացքում։

Ռոդի Մակդոուալի դերասանական կարիերան հաջողությամբ շարունակել է զարգանալ, երբ նա անցել է մեծահասակ հատկանշական կերպարների դերերին։ 1963 թվականին նա հանդես է եկել որպես Օկտավիանոս«Կլեոպատրա» պատմական լայնածավալ դրամայում։ Այս դերի համար դերասանն առաջադրվել էր «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի», սակայն ժյուրիի սխալի պատճառով պատահաբար որակազրկվել էր։ 1960-1970-ական թվականներին նա հիշվում է շիմպանզե Կոռնելիուսի և Կեսարի դերերով «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում (1968—1973), այնուհետև 1974 թվականին՝ համանուն հեռուստասերիալում։

Հետագայում Մակդաուելը հայտնվել է մի շարք հանրաճանաչ ֆիլմերում, այդ թվում՝ «Պոսեյդոնի արկածը» (1972), «Չարը արևի տակ» (1982) և «Նավից դուրս» (1987): Բացի մեծ էկրանի դերերից, նա հաճախ նկարահանվել է նաև տարբեր հեռուստատեսային նախագծերում, այդ թվում՝ «Բեթմեն», «Կոլոմբո», «Քվանտային թռիչք» և «Մթնշաղ գոտի» սերիալներում։ Նրա վերջին գործերից մեկը մրջյունների գաղութի խորհրդի անդամ պարոն Սոյլի հնչյունավորումն էր «Ֆլիկի արկածները» մուլտֆիլմում 1998 թվականին։

Իր կարիերայի ավարտին Ռոդի Մակդաուելը ակտիվորեն ներգրավված էր Կինոարվեստի և գիտության ակադեմիայի գործունեության մեջ, որտեղ նա մի քանի տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել տնօրենների խորհրդում։ Բացի դերասանական կարիերայից, նա իրեն դրսևորել է որպես հաջողակ լուսանկարիչ՝ թողարկելով իր լուսանկարչական աշխատանքների հինգ ալբոմ։

Թեև Ռոդի Մակդաուելն իր կյանքի ընթացքում երբեք հայտարարություն չի արել իր սեռական կողմնորոշման մասին․ լուրեր էին պտտվում, որ նա համասեռական է[6][7]։ Նրա մահից հետո հայտարարություններ տարածվեցին, որ նա կապեր է ունեցել Մառլոն Բրանդոյի[8] և Մոնթգոմերի Քլիֆթի հետ[9]։

Դերասանի վերջին հրապարակային ելույթներից մեկը տեղի էր ունեցել 1998 թվականին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ նա ուղեկցում էր դերասանուհի Լուիզ Ռայներին։ Նույն թվականի հոկտեմբերի 3-ին Ռոդի Մակդաուելը մահացել է Լոս Անջելեսի իր տանը թոքերի քաղցկեղից 70 տարեկան հասակում[10]։ Վերջին ամիսներին մահացող դերասանին խնամում էր նրա ընկերը՝ սցենարիստ Դենիս Օսբորնը։ Մակդաուելի մահվան հաջորդ օրը նրա ընկեր Անժելա Լենսբերին հրաժեշտի ելույթ ունեցավ «BBC Radio 5 Live»-ի եթերում՝ նրան անվանելով, մեջբերում՝

  «Լավագույն ընկերներից մեկը, որին ես երբևիցե ճանաչել եմ»[11]։  

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1938 — Murder in the Family — Փիթեր Օսբորն
  • 1938 — John Halifax — տղա
  • 1940 — Dead Man’s Shoes — տղա
  • 1940 — Ուղղակի Ուիլյամ / Just William —Ջինջեր
  • 1940 — Saloon Bar — տղա
  • 1941 — You Will Remember — երիտասարդ Բոբ Սլեյթեր
  • 1941 — Մարդաորս / Man Hunt — Վեիներ
  • 1941 — This England — Հյուգո, սովորական տղա
  • 1941 — Որքան կանաչ էր իմ հովիտը / How Green Was My Valley — Հյուվ
  • 1941 — Confirm or Deny — Ալբերտ Փերկինս
  • 1942 — Բենջամին Բլեյքի պատմությունը / Son of Fury: The Story of Benjamin Blake — Բենջամինը մանկությունում
  • 1942 — On the Sunny Side — Հյու Այլեսվորթ
  • 1942 — Մկնորս / The Pied Piper — Ронни Кавана
  • 1943 — Իմ ընկեր Ֆլիկկան / My Friend Flicka — Մքլաֆլին
  • 1943 — Լեսի, վերադարձիր տուն / Lassie Come Home — Ջո Կարակլո
  • 1944 — Դուվրի սպիտակ ժայռեր / The White Cliffs of Dover — Ջոն Էշվուդ II-ը մանկությունում
  • 1944 — Թագավորության բանալիները / The Keys of the Kingdom — Ֆրենսիս Քրիսհոլմը մանկությունում
  • 1945 — Փոթորկաբեր ամպեր – Ֆլիկայի որդին / Thunderhead — Son of Flicka — Մքլաֆլին
  • 1945 — Molly and Me — Ջիմմի Գրեհեմ
  • 1946 — Holiday in Mexico — Սթենլի Օուեն
  • 1947—1958 — Կրաֆտատ հեռուստատեսային թատրոն (սերիալ) / Kraft Television Theatre — Պարոն Էլթոն
  • 1948 — Rocky — Քրիս Համոնդ
  • 1948 — Մակբեթ / Thunderhead — Macbeth — Մալքոլմ
  • 1948 — Առևանգում / Kidnapped — Դևիդ Բելֆուր
  • 1949 — Tuna Clipper — Ալեք ՄքԼենան
  • 1949 — Black Midnight — Սքոթ Ջորդան
  • 1949—1958 — Ընտանեկան թատրոն (սերիալ) / Family Theatre — Հանթինգթոն («Պրոֆեսոր»)
  • 1950—1957 — Ռոբերտ Մոնթգոմերին ներկայացնում է (սերիալ) / Robert Montgomery Presents — Փիփ
  • 1950 — Մարդասպան շնաձուկ / Killer Shark — Թեդ Ուայթ
  • 1950 — Everybody’s Dancin' — Ռոդի Մքդովալ
  • 1950—1963 — Արմսթրոնգի թատրոն (սերիալ) / Armstrong Circle Theatre — Թիմ Մքդաֆ
  • 1950 — Big Timber — Ջիմի
  • 1950—1959 — Շքեղ վիդեո թատրոն (սերիալ) / Lux Video Theatre — Բելամի Փարթրիջ
  • 1950—1952 — Ցելանեզի թատրոն (սերիալ) / Celanese Theatre — Ռիչարդ Միլեր
  • 1951—1957 — «Goodyear» հեռուստատեսային թատրոն (սերիալ) / Goodyear Television Playhouse -
  • 1952 — The Steel Fist — Էրիկ Քարդին
  • 1953—1962 — «Ջեներալ էլեկտրիկ» թատրոն (սերիալ) / General Electric Theater — Լեպրեհաուն
  • 1953—1963 — Միացյալ Նահանգների պողպատյա ժամը (սերիալ) / The United States Steel Hour — Միհել
  • 1955—1957 — Ալկոայի ժամ (սերիալ) / The Alcoa Hour — Մքս
  • 1955—1958 — Առավոտյա թատրոն (սերիալ) / Matinee Theatre -
  • 1956—1957 — The Kaiser Aluminum Hour (սերիալ) / — Քլիֆորդ Հաուել
  • 1956—1961 — Թատրոն 90 (սերիալ) / Playhouse 90 — Չարլզ Մարլոու
  • 1957—1961 — Խաղատուն 90 (սերիալ) / Playhouse 90 — Սքվիիկ
  • 1957—1958 — Կասկած (սերիալ) / Suspicion -
  • 1958—1963 — Մերկ քաղաք (սերիալ) / Naked City — Դոնի Բենթոն
  • 1959—1960 — Կիրակնօրյա ցուցափեղկ (սերիալ) / Sunday Showcase — Ֆիլիպ Հեմիլթոն
  • 1959—1964 — Մթնշաղ գոտի (սերիալ) / The Twilight Zone — Սեմ Քոնրադ
  • 1960 — Փոթորիկ / The Tempest — Արիել
  • 1960 — Ստորգետնյա / The Subterraneans — Յուրի Գիլգորիկ
  • 1960 — Կեսգիշերային ժանյակ / Midnight Lace — Մալքոլմ Սթենլի
  • 1961—1966 — Բեն Քեյսի (սերիալ) / Ben Casey — Դուայթ Ֆրանկլին
  • 1961 — The Power and the Glory — Մեսթիզո
  • 1962—1965 — Ալֆրեդ Հիչքոքի ժամը (սերիալ) / The Alfred Hitchcock Hour — Ջորջ
  • 1962 — Ամենաերկար օրը / The Longest Day — Շարքային Մորիս
  • 1962—1967 — Ճակատամարտում (սերիալ) / Combat! — Մյորֆի
  • 1962—1964 — Տասնմեկերորդ ժամ (սերիալ) / The Eleventh Hour — Ալեք Հարնես
  • 1963 — Կլեոպատրա / Cleopatra — Օկտավիանոս Օգոստոս
  • 1963—1964 — Ձերբակալություն և դատավարություն (սերիալ) / Arrest and Tria — Փոլ Լեդո
  • 1963—1967 — Բոբ Հոուփը ներկայացնում է (սերիալ) / Bob Hope Presents the Chrysler Theatre — Արթուր Բիդլ
  • 1963—1965 — Սուսպենս ստեղծողների թատրոն (սերիալ) / Kraft Suspense Theatre — «Պրոֆեսոր» Ռոբերթ Բենսոն
  • 1964—1967 — Ուղղահայաց թռիչք (սերիալ) / 12 O’Clock Hig — Սերժանտ Ուիլս Ուիլլեթս
  • 1964 — Shock Treatment — Մարթին Էշլի
  • 1965 — Երբևէ պատմված պատմություններից մեծագույնը / The Greatest Story Ever Told — Մեթյու
  • 1965 — Երրորդ օրը / The Third Day — Օլիվեր Փարսոնս
  • 1965—1968 — Փախուստ քո կյանքից (սերիալ) / Run for Your Life — Ժուլ Բոգնար
  • 1965 — Անմոռանալին / The Loved One — կրտսեր դիսկ ժոկեյ
  • 1965 — Այս վայրի կատուն / That Darn Cat! — Գրեգորի Բենսոն
  • 1965 — Դեյզի Երեքնուկի ներաշխարհը / Inside Daisy Clover — Уолтер Бейнс
  • 1966—1968 — Բեթմեն (սերիալ) / Batman — Գրքամոլ
  • 1966 — Աստված սիրում է բադ / Lord Love a Duck — Ալան Մուսգրեիվ
  • 1966—1973 — Առաքելությունն անիրագործելի է (սերիալ) / Mission: Impossible — Լեո Օստրո
  • 1966 — Լրտես / L’espion — Գործակալ Ադամսը
  • 1967—1968 — Զավթիչներ (սերիալ) / The Invaders — Լլոյդ Լինդսթրոմ
  • 1967 — Գրիֆին պալատականի արկածները / The Adventures of Bullwhip Griffin — Գրիֆին պալատական
  • 1967 — The Cool Ones — Թոնի Քրում
  • 1967—1975 — Երկաթե կողմ (սերիալ) / Ironside — Ջեյմի Շենոն
  • 1967 — Այն / It! — Արթուր Փիմ
  • 1967 — Ծղրիդն օջախի ետևում / Cricket on the Hearth — Քրոքեթ ծղրիդ (հնչյունավորում)
  • 1968—1970 — Պահանջվում է գող (սերիալ) / It Takes a Thief — Ռոջեր
  • 1968 — Կապիկների մոլորակ / Planet of the Apes — Կոռնելիուս
  • 1968 — 5 քարտ/ 5 Card Stud — Նիք Էվանս
  • 1968—1971 — Խաղի անվանում (սերիալ) / The Name of the Game — Վաղ ՄքՔորլի
  • 1968—1969 — Ճանապարհորդություն դեպի անհայտություն (սերիալ) / Journey to the Unknown — Ռոլո Վերդիու
  • 1968—2003 — Կոլոմբո (սերիալ) / Columbo — Ռոջեր Սթենֆորդ
  • 1969 — Միդասի վազք / Midas Run — Ուիսթեր
  • 1969 — Հեյ, դուք ներքևում / Hello Down There — Նայթ Էշբերի
  • 1969 — Հրեշտակ, հրեշտակ, մենք ցած ենք գնում / Angel, Angel, Down We Go — Սանթորո
  • 1968—1976 — Բժշկական կենտրոն (սերիալ) / Medical Center — Քարլ Մարիս
  • 1969—1974 — Սեր Ամերիկյանորեն (սերիալ) / Love, American Style — Գովարդ
  • 1969—1973 — Գիշերային պատկերասրահ (սերիալ) / Night Gallery — Ջերեմի Էվանս
  • 1970—1977 — ՄքՔլաուդ (սերիալ) / McCloud — Ֆիլ Սենդլեր
  • 1971 — Գեղեցիկ աղջիկներ, շարքով կանգնեք / Pretty Maids All in a Row — Պարոն Պրոֆեր
  • 1971 — Փախուստ կապիկների մոլորակից / Escape from the Planet of the Apes — Կոռնելիուս
  • 1971 — Terror in the Sky — Բժիշկ Ռալֆ Բերդ
  • 1971—1977 — ՄքՄիլլան և կինը (սերիալ) / McMillan & Wife — Ջեյմի ՄքՄիլան
  • 1971 — Անկողնային բռնակներ և ցախավել / Bedknobs and Broomstick — Պարոն Ջելք
  • 1971 — Չարության համը / A Taste of Evi — Բժիշկ Մայքլ Լոմաս
  • 1971 — Ինչպիսի՞ աղջիկներ եք հավանում / What’s a Nice Girl Like You…? — Ալբերտ Սոումս
  • 1972 — Կապիկների մոլորակի նվաճումը / Conquest of the Planet of the Apes — Կեսար/Կոռնելիուս
  • 1972 — Պոսեյդոնի արկածները / The Poseidon Adventure — Աքրես
  • 1972—1976 — Նորակոչիկներ (սերիալ) / The Rookies — Ֆեներ
  • 1972 — Դատավոր Ռոյ Բինի կյանքն ու ժամանակները / The Life and Times of Judge Roy Bean — Ֆրենք Գաս
  • 1972—1976 — Նորակոչիկներ (սերիալ) / The Rookies — Ֆեներ
  • 1972—1974 — Սնուփ քուրիկները (սերիալ) / The Snoop Sisters — Լեոնել Սթենդիշ
  • 1973—1980 — Բարնաբի Ջոնս (սերիալ) / Barnaby Jones — Սթենլի Լամբերթ
  • 1973 — Ճակատամարտ կապիկների մոլորակի համար / Battle for the Planet of the Apes — Կեսար/Կոռնելիուս
  • 1973 — Դժոխքի տան լեգենդը / The Legend of Hell House — Բենջամին Ֆրանկլին Ֆիշեր
  • 1973 — Արնոլդ / Arnold — Ռոբերտ
  • 1973 — Հրաշք 34-րդ փողոցում / Miracle on 34th Street — Բժիշկ Սոյեր
  • 1973—1976 — Հարրի Օ (սերիալ) / Harry O — Առնոլդ Էփլքվիստ
  • 1974 — The Elevator — Մարվին Էլվիս
  • 1974—1978 — Կին ոստիկան (սերիալ) / Police Woman — Մոուլթոն
  • 1974 — Կապիկների մոլորակ (սերիալ) / Planet of the Apes — Հեյլեն
  • 1975 — Զվարճալի տիկին / Funny Lady — Բոբի Մուր
  • 1975 — Սպիտակ կատու (կարճամետրաժ) / The White Sealк — պատմող, հնչյունավորում

Մրցանակներ խմբագրել

  • Թոնի (1960) — «Ներկայացման լավագույն դերասան» («Կապույտ հազ»)
  • Էմմի (1961) — «Լավագույն երկրորդ պլանի դերասան մեկ ծրագրում» («Sunday Showcase: Our American Heritage: Not Without Honor»)
  • Սատուրն (1985) — Լավագույն երկրորդ պլանի դերասան («Վախի գիշեր»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Gussow, Mel (1998 թ․ հոկտեմբերի 4), «Roddy McDowall, 70, Dies; Child Star and Versatile Actor», New York Times, Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին
  6. Smith, Patricia Juliana (2002), Claude J. Summers (ed.), «McDowall, Roddy», glbtq.com, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին, Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին Արխիվացված է Դեկտեմբեր 2, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  7. Simpson, Mark (2002), Sex terror: erotic misadventures in pop culture, Routledge, էջ 69, ISBN 1560233761
  8. Porter, Darwin (2006), Brando Unzipped, Blood Moon Productions, Ltd., էջ 404, ISBN 0974811823
  9. Hofler, Robert (2005 թ․ հոկտեմբերի 11), «Secrets and Bios», The Advocate, էջ 80
  10. «Death certificate». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Կաղապար:Imdb
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդի Մակդաուել» հոդվածին։