Ռոբոֆոբիա (ռոբոտ և հին հունարեն՝ φόβος՝ վախ բառերից), դա, ինչպես կարծում են գիտնականները, որոնք ուսումնասիրում են ռոբոտատեխնիկան և արհեստական բանականությունը, ապագայի տարածված հիվանդություններից մեկն է։ Ռոբոֆոբիան արտահայտվում է ցանկացած ռոբոտատեխնիկայի նկատմամբ սևեռուն վախով կամ ատելությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով է զարգացած տեխնոլոգիան․ լինի դա մարդանման ռոբոտ, թե բիոնիկ պրոթեզ։

Ռոբոֆոբիա
Տեսակֆոբիա

Նախապայմաններ խմբագրել

Ռոբոֆոբիան որպես ապագայի հիվանդություն համեմատվում է այլատյացության և միզանտրոպիայի ներկայիս ֆենոմենների հետ։ Սակայն արդեն հիմա մարդկանց մոտ կա մտահոգություն, որ ռոբոտները և արհեստական բանականությունը վտանգավոր են։ Բրիստոլի համալսարանի գիտնական Սաբին Օերթը նշում է, որ ինքը և իր գործընկերները ստիպված են անցկացնել անհատական հանդիպումներ, որպեսզի բացատրեն պոտենցիալ ներդնողներին և հասարակ մարդկանց, որ արհեստական բանականությունը և ռոբոտատեխնիկան ուսումնասիրողները վտանգավոր չեն[1]։

  «Մարդիկ լսում են հինականում միակողմանի խոսակցություններ, որոնք նրանց մոտ թողնում են անհանգստության զգացողություն այն բանի համար, որ ռոբոտները զբաղեցնելու են իրենց աշխատատեղերը, իսկ արհեստական բանականությունը վտանգ է ներկայացնում մարդկության գոյությանը։ Արդեն հիմա նրանք հարց են տալիս, պետք է արդյոք լրացուցիչ օրենսդրական կարգավորում, որը հիպոթետիկ տեխնոլոգիան կպահի վերահսկողության տակ»
- Սաբին Օերթ[2]։
 

Պոտենցիալ ռոբոտաֆոբների թվում կան հայտնիներ։ Մասնավորապես ֆիզիկոս-տեսաբան, գիտության ջատագով Սթիվեն Հոքինգը և ինժեներ-գործարար Իլոն Մաքսը կոչ են արել անվտանգության միջոցառումներ մշակել՝ կապված արհեստական բանականության զարգացման հետ։ Նրանք իրենց ստորագրությունն են դրել արհեստական բանականությանը վերաբերող բաց նամակի տակ[3]։

Փորձագետները նշում են, որ ռոբոտների նկատմամբ թշնամական վերաբերմունքը հիմնականում ձևավորվում է հայտնի մշակույթների և առանձնապես կինոմատոգրաֆիայի և գրականության պատճառով։

Ռոբոֆոբիան մշակույթում խմբագրել

Արհեստական բանականության վտանգավորության մասին ֆիլմեր․

  • «Գերազանցություն» (2014 թվական, ռեժիսոր՝ Ուոլի Փֆիսթեր)
  • «Արծվի աչք» (2008 թվական, ռեժիսոր՝ Դի Ջեյ Կարուզո)
  • «Նվեր» (2009 թվական, ռեժիսոր՝ Գրեգ Մարքս)

Ֆիլմեր ռոբոտների վտանգավորության մասին․

  • «Ռոբոտ-ոստիկան» (1987 թվական, ռեժիսոր՝ Պաուլ Վերհուվեն)։ Վերհովենի ֆիլմի ռեմեյքում՝ «Ռոբոտոկոպ»-ում (2014 թվական, ռեժիսոր՝ Ժոզե Պադիլիա) կիրառվել է «Why is America so Robophobic?»[4] (Ինչո՞ւ են Ամերիկայում այսքան շատ ռոբոտոֆոբները) արտահայտությունը։
  • «Օբլիվիոն» (2013 թվական, ռեժիսոր՝ Ջոզեֆ Կոսինսկի)
  • «Մեքենայից» (2014 թվական, ռեժիսոր՝ Ալեքս Գարլենդ)

Ռոբոտների և արհեստական բանականության վտանգավորության մասին ֆիլմեր․

Ռոբոֆոբիայի մասին գրքեր․

  • Վլադ․ Կ․ «Ռոբոֆոբիա»[5]։ Գրքում տեսանելի ապագան է պատկերվում, որտեղ ռոբոտները դարձել են հասարակության մի մասը։ Անդրոիդներին պաշտոնապես հավասարեցրել են մարդկանց և նոր ռասա են ճանաչել։ Հասարակության մեջ նման փոփոխությունը հանգեցրել է իրադրության սրման, հայտնվել են արմատական խմբավորումներ, որոնք հարձակումներ են կազմակերպում ռոբոտների վրա՝ ձայնագրելով անդրոիդների սպանությունները սնաֆ-տեսանյութի ձևաչափով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The drive towards ethical AI and responsible robots has begun». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Robophobia: A Fear of Robots». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Adario Strange. «Elon Musk, Stephen Hawking warn of artificial intelligence dangers». Mashable. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Restricted Trailers (2013 թ․ նոյեմբերի 7). «RoboCop (2014) Trailer #2». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Редактор «Первого областного» издал научно-фантастическую книгу с антирасистской моралью». www.1obl.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.