Ռոբին Հուդ (մուլտֆիլմ, 1973)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբին Հուդ (այլ կիրառումներ)
«Ռոբին Հուդ» (անգլ.՝ «Robin Hood»), Ուոլթ Դիսնեյի ստուդիայի 21-րդ անիմացիոն ֆիլմը։ «Ռոբին Հուդ»ը առաջին անգամ ցուցադրվեց 1973 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆում, իսկ DVD տարբերակը հրատարակվեց 2000 թվականի հուլիս 4-ին։
Սյուժե խմբագրել
Մուլտֆիլմի սյուժեն հիմնված է Ռոբին Հուդի մասին պատմող հին անգլիական առասպելների վրա, սակայն մուլտֆիլմում կերպարները կենդանիներ են։ Մուլֆիլմը սկսվում է նրանով, որ Անգլիայի արքա Ռիչարդը մեկնում է Խաչակրաց արշավանքի և գահին տիրանում է նրա ագահ եղբայր այքայազն Ջոնը։ Այդ ժամանակ Ռոբին Հուդը իր ընկերոջ՝ Փոքրիկ Ջոնի հետ սկսում է թալանել հարուստներին և այդ հարստությունը բաժանել աղքատներին, քանի որ նոր արքան հարկերով խեղդում էր բնակչությանը։ Մի անգամ, երբ արքայազն Ջոնը կառքով անցնում էր Շերվուդի անտառով, Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը, գուշակ ձևանալով, խաբում են արքային և հերթական անգամ թալանում։ Հասնելով դղյակ՝ արքան Ռոբին Հուդի գլխի համար մեծ գումար է խոստանում։ Այդ ժամանակ Ռոբին Հուդը գնում է Նապաստակի տուն, նրան ոսկիներ տալիս, իսկ նրա երեխային նետ ու աղեղ է նվիրում։ Երեխաները դրանով խաղալու ժամանակ պատահաբար գցում են դղյակի այգի, որտեղ զբոսնում էին աղվես Լեդի Մարիանը և հավ Լեդի Կլակը։ Երեխաները ծանոթանում են նրանց հետ և պարզվում է, որ Մարիանը փոքր հասակում սիրահարված է եղել Ռոբին Հուդին և ցանկանում է նրան նորից տեսնել։ Ռոբին Հուդն լսում է, որ արքան նետահարների մրցություն է կազմակերպել, որի հաղթողը կստանար Մարիանի առաջին համբույրը։ Նա որոշում է մասնակցել, անտեսելով բռնվելու վտանգը։ Նա արագիլի զգեստներ է հագնում, գնում և հաղթում մրցությունը։ Բայց արքայազն Ջոնը հասկանում է, թե ով է նա և հրամայում է բռնել նրան։ Սակայն նա Մարիանի հետ փախչում է անտառ և ազատվում։ Արքայազն Ջոնը հարկերն ավելի է բարձրացնում և չվճարողներին բանտ նետում։ Գիշերը Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը ազատում են բոլորին, թալանում արքայի գանձերը և փախչում։ Դրանից հետո վերադառնում է Ռիչարդ արքան, ամուսնանում են Ռոբին Հուդը և Մարիանը, իսկ Արքայազն Ջոնը և նրա օձը ձերբակալվում են։
Կերպարներ խմբագրել
- Ռոբին Հուդ (անգլ.՝ Robin Hood) — Մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Աղվես է։ Նա ավազակ է, որը թալանում է հարուստներին, որպեսզի օգնի Նոթինգեմի աղքատներին։ Անվախ է և ինքնավստահ, որը չի խանգառում նրան լինել բավականին ռոմանտիկ։
- Փոքրիկ Ջոն (անգլ.՝ Little John) — Ռուբին հուդի լավագույն ընկերը։ Արջ է։ Նա բավականին ուժեղ է և միաժամանակ քաղաքավարի և մարդամոտ։ Սկզբում նրա կերպարի համար ընտրված էր փիղ, բայց ստուդիայի քիչ բյուջեի պատճառով նա փոխարինվեց արջով[7]։ Այսպես նա շատ նման դարձավ Բալու աջին «Ջունգլիների գիրքը» մուլտֆիլմից[7][8]։
- Հայր Թուկ (անգլ.՝ Friar Tuck) — քահանա, Ռոբին Հուդի ընկերներից մեկը։ Օգնում է նրան մարդկանց ոսկի բաժանելիս։ Սկզբում նա պետք է լիներ խոզի կերպարով, բայց հետո նրան փոխարինեցին փորսուղով։
Հնչյունավորում խմբագրել
Կերպար | |
---|---|
Ալլան Է Դեյլ (աքաղաղ) | Ռոջեր Միլլեր |
Ռոբին Հուդ (աղվես) | Բռայան Բեդֆորդ |
Լեդի Մարիան (աղվես) | Մոնիկա Էվանս |
Փոքրիկ Ջոն (արջ) | Ֆիլ Հարիս |
Հայր Թուկ (փորսուղ) | Էնդի Դեվայն |
Արքայազն Ջոն (առյուծ)/Ռիչարդ արքա (առյուծ) | Փիթեր Ուստինով |
Սէր Հիսս (օձ) | Թերրի-Թոմաս |
Լեդի կլակ (հավ) | Կերոլ Շելլեյ |
Նոթինգեմի շերիֆը (գայլ) | Փաթ Բատտամ |
Նատսի (անգղ) | Քեն Կյորտիս |
Թրիգգեր (անգղ) | Ջորջ Լինդսեյ |
Ստեղծումը խմբագրել
1960-ական թվականներին, երբ սկսվեց «Արիստոկրատ կատուները» մուլտֆիլմի ստեղծումը, Դիսնեյ ստուդիայի մուլտիպլիկատոր Քեն Անդերսոնը որոշեց մուլտֆիլմ ստեղծել նաև անգլիացի ավազակ Ռոբին Հուդի մասին[9]։ 1966 թվականի աշնանը նա իր գաղափարի համր հավանություն ստացավ Ուոլթ Դիսնեյից[10]։ Նախագծի ռեժիսորն էր Վոլֆռանգ Ռեյտերմանը։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաև մուլտիպլիկատոր Դոն Բլուտը, երաժշտությունը գրել է Ջորջ Բրունսը։ Մուլտֆիլմը ստեղծելու ժամանակ օգտագործվել է 350.000 պատկեր և ավելի քան 100.000 թուղթ[11][12]։ Մուլտֆիլմի փոքր բյուժեի պատճառով Դիսնեյը ստիպված էր կրկին օգտագործել կադրեր թե՛ նույն մուլտֆիլմից, թե՛ այլ մուլտֆիլմերից («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Ջունգլիների գիրքը», «Արիստոկրատ կատուները», «Մոխրոտիկը» և «Ալիսան հրաշքների աշխարհում»)[13][14]։
Պարգևներ խմբագրել
Արարողության օրը | Մրցանակը | Կատեգորիան | Հաղթողները և մրցանակակիրները | Արդյունքները |
---|---|---|---|---|
1974 | «Օսկար» | «Օսկար լավագույն երգի համար» | երաժշտություն: Ջորջ Բրունս, բառեր: Ֆլոյդ Հադլսթոն | նոմինացիա |
1975 | «Գրեմմի» | «Լավագույն ձայնագրությունը երեխաների համար» | Ռոջեր Միլլեր, Ջորջ Բրունս, Ֆլոյդ Հադլսթոն, Ջոնի Մերսեր, Նենսի Ադամս, Ֆիլ Հարրիս | նոմինացիա |
1976 | «Ոսկե էկրան» | հաղթանակ |
Երգեր խմբագրել
Անվանում | Հեղինակ | Կատարող | |
---|---|---|---|
անգլերեն | հայերեն | ||
«Oo-de-lally» | «Տիրլի-Տիրլի» | Ռոջեր Միլլեր | Ռոջեր Միլլեր |
«Not in Nottingham» | «Դաժան Նոթինգեմ» | Ռոջեր Միլլեր | Ռոջեր Միլլեր |
«Love» | «Սեր» | Ֆլոյդ Հադելստեն, Ջորջ Բրունս |
Նենսի Ադամս |
«The Phony King of England» | «Խրտվիլակ Ջոն» | Ֆիլ Հարրիս |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 Robin Hood — 1973.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 184. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ «Robin Hood (1973)». Yahoo! Movies. Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ http://www.d-zine.se/filmer/robinhood.htm
- ↑ Robin des Bois (film) — Personnages Disney (ֆր.)
- ↑ «Robin Hood, Box Office Information». The Numbers. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 7,0 7,1 Petit Jean — Personnages Disney (ֆր.)
- ↑ Baloo — Personnages Disney (ֆր.)
- ↑ Christopher Finch The Art Of Walt Disney. — С. 127. — ISBN 0810903210
- ↑ Christopher Finch The Art Of Walt Disney. — С. 126. — ISBN 0810903210
- ↑ Dave Smith Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 473. — ISBN 0786863919
- ↑ «Magical Kingdoms». Magical Kingdoms. 1973 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Леонард Малтин Of Mice and Magic: A History of American Animated Cartoons. — С. 76. — ISBN 0-452-25993-2
- ↑ Robin des Bois (1973): Similitudes à des films antérieurs — Personnages Disney (ֆր.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Ռոբին Հուդ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Հուդ (մուլտֆիլմ, 1973)» հոդվածին։ |