Ռոբերտ Ջորջ Քարդաշյան (անգլ.՝ Robert George Kardashian, փետրվարի 22, 1944(1944-02-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 30, 2003(2003-09-30), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ փաստաբան, որը հայտնի է դարձել հայտնի ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։

Ռոբերտ Քարդաշյան
անգլ.՝ Robert George Kardashian
Ծնվել էփետրվարի 22, 1944(1944-02-22)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 30, 2003(2003-09-30) (59 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԻնգլվուդ Պարկ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց, Susan Miller Dorsey High School?, University of San Diego School of Law? և Սան Դիեգոյի համալսարան
ԵրկերՍիմփսոնի գործ
Մասնագիտությունփաստաբան, ձեռնարկատեր և իրավաբան
ԱմուսինՔրիս Ջեններ և Ellen Pierson?
ԵրեխաներՔորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան, Ռոբ Քարդաշյան և Քլոյի Քարդաշյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոս Անջելեսի հաջողակ ձեռներեցների ընտանիքում[1]։ Նրա նախապապն ու մեծ մայրը՝ Սեմ և Հարոմ Քարդաշովները, Կարսի շրջանի հայեր էին, ովքեր գաղթել էին ԱՄՆ։ Նրա ընտանիքը զբաղվում էր մսամթերքի փաթեթավորման բիզնեսով, սակայն նա նախընտրեց դառնալ իրավաբան և 1967 թվականին ստացել է իրավաբանի դոկտորի կոչում Սան Դիեգոյի համալսարանի իրավաբանական դպրոցից։ Նա մոտ 10 տարի աշխատել է իր մասնագիտությամբ, իսկ հետո զբաղվել բիզնեսով։ Նա իրավաբանական գործունեությանը վերադարձավ միայն Օ.Ջեյ Սիմփսոնի գործի մեկնարկից հետո՝ 1995 թվականին։ Մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին, 59 տարեկան հասակում, կերակրափողի քաղցկեղից[2].

Ընտանիքը խմբագրել

1978-ից մինչև 1990 թվականները նա ամուսնացած էր Քրիս Ջեների (Հութոն) հետ, այս ամուսնությունից նրանք ունեցան երեք դուստր՝ Քորթնին, Քիմը և Քլոեն, ինչպես նաև որդի՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերը։ 2007 թվականի հոկտեմբերին՝ Ռոբերտ Քարդաշյանի մահից չորս տարի անց, ամերիկյան «E» հեռուսալիքը թողարկել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն՝ նրա երեխաների և նախկին կնոջ մասնակցությամբ[3].:

Սիմփսոնի գործը խմբագրել

Քարդաշյանն ու Սիմփսոնն առաջին անգամ հանդիպել են թենիս խաղալիս 1970-ականների սկզբին և մտերիմ ընկերներ են դարձել։ Երբ Սիմփսոնին մեղադրեցին սպանության մեջ, մոտ 20 տարի էր, ինչ Քարդաշյանը վերջին անգամ դատարանում էր, և նրա փաստաբանական արտոնագիրը երեք տարով ժամկետանց էր։ Այնուամենայնիվ, Քարդաշյանը թարմացրեց իր լիցենզիան՝ միանալու Սիմփսոնի գործով աշխատանքին, և Սիմփսոնի նախաձեռնությամբ դարձավ նրա գործի գլխավոր փաստաբանը[1][4]։ Նիկոլ Սիմփսոնի (Օ. Ջ. Սիմփսոնի նախկին կինը) և Ռոնալդ Գոլդմանի (նրա ընկերը) սպանությունից անմիջապես հետո Օ. Ջեյ Սիմփսոնն ապրել է Քարդաշյանների տանը, որտեղից փախել է ոստիկանությունից։ Քարդաշյանին նկատել են Սիմփսոնի պայուսակը կրելիս այն օրը, երբ վերջինս Չիկագոյից ներս է մտել։ Դատախազն օգտագործել է այս փաստը մեղադրող կողմում՝ ենթադրելով, որ Սիմփսոնի վերաբերյալ ապացույցները կարող են լինել ճամպրուկում՝ հագուստ կամ սպանության զենք, սակայն այս մեղադրանքը երբեք չի ապացուցվել, և մի քանի ամիս անց կատարված պայուսակի խուզարկումը նույնպես պարզաբանում չի կատարում գործում[1]։ Ակնկալվում էր, որ Սիմփսոնը ոստիկանություն կներկայանա 1994 թվականի հունիսի 17-ին, սակայն նա չներկայացավ, և Քարդաշյանը հավաքված լրագրողներին կարդաց Սիմփսոնի նամակը լրատվամիջոցներին, որը շատերի կողմից մեկնաբանվեց որպես ինքնասպանության գրություն[4]։

Սիմփսոնի գործի ավարտից որոշ ժամանակ անց Քարդաշյանը բացահայտորեն կասկածներ հայտնեց Սիմփսոնի անմեղության վերաբերյալ, ինչը որոշ ժամանակ բարդացրեց նրա հարաբերությունները ամբաստանյալի հետ[4]։ Այնուամենայնիվ, Քարդաշյանն ու Սիմփսոնը հետագայում նորից մտերմացան, և նրա մահից հետո Սիմփսոնը նշեց. «Ռոբը իմ կողքին էր, երբ ես դրա կարիքն ամենաշատն ունեի»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Некролог Роберта Кардашяна в [[The Guardian]], Лондон». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 23-ին.
  2. 2,0 2,1 «CNN Некролог Роберта Кардашяна, 1 октября, 2003 год». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Eonline: Keeping up with Kardashians». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 CourtTV News, Роберт Шмидт, 21 октября 1996 года.