Ռոբերտ Վարդազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Սերգեյի Վարդազարյան (1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1953), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։
Ռոբերտ Վարդազարյան Ռոբերտ Սերգեյի Վարդազարյան | |
---|---|
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | Թիֆլիս, (Ցարական Ռուսաստան) |
Մահացել է | 1953 |
Կրթություն | ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ և Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն խմբագրել
Ռոբերտ Վարդազարյանը ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղում։ 1931 թվականին մեկնել է Մոսկվա և սովորել Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Ավարտելուց հետո աշխատել է նույն հաստատությունում որպես հեռակա բաժնի ուսմասվար։ 1937-1940 թվականներին սովորել է Չերնիշևսկու անվան պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, միաժամանակ դասավանդել է ԽՍՀՄ ժողովուրդների գրականություն։ 1941 թվականին աշխատել է Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես աշխարհազորային մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը։ «հերոսականության ըմբռնումը և դրա արտացոլումը սովետական գրականության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1943 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում նախ որպես գիտաշխատող, ապա գիտական քարտուղար։ Նույն թվականից մինչև 1953 թվականը ռուս գրականության պատմություն է դասավանդել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է 1953 թվականին[1]։
Երկերի մատենագիտություն խմբագրել
- Գրականության մասին, Երևան, Պետհրատ, 1959, 247 էջ։
Մամուլ խմբագրել
- Գռեհիկ սեկսուալիզմ։ «Գրական թերթ», 1948, № 4:
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 528.