Ռոբերտ Սքալ (անգլ.՝ Robert Scull, 1917[1], Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - հունվարի 1, 1986(1986-01-01)[2]), ամերիկացի արվեստի գործերի հավաքորդ, առավել հայտնի է իր «փոփ արտի և մինիմալիզմի ստեղծագործությունների աշխարհահռչակ հավաքածուով»[4]։

Ռոբերտ Սքալ
Ծնվել է1917[1]
ԾննդավայրՍտորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էհունվարի 1, 1986(1986-01-01)[2]
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ
ԱմուսինԷթել Սքալ[3]

Վաղ կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Սքալը ծնվել է Նյու Յորքում՝ ռուսկան հրեա-արտագաղթյալների ընտանիքում, որոնք անգլիացրել են իրենց Սոկոլնիկով ազգանունը[5]։ Նրա մանկությունն անցել է Մանհեթենի Ստորին Իսթ Սայդում։ Ժամանակակից արվեստի նկատմամբ նրա հետաքրքրությունը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նա 10 տարեկանում այցելել է Մետրոպոլիտեն թանգարան[6]։

Կարիերա խմբագրել

Ռոբերտ Սքալը կիսատ է թողել միջնակարգ դպրոցը, սակայն հաճախել է արվեստի մի շարք դասընթացների, այդ թվում՝ տարբեր աշխատանքներ կատարելով։ Նա աշխատել է արտահաստիքային նկարազարդող և արդյունաբերական դիզայներ, մինչև իր կնոջ՝ Էթելի հորը մահը, որը նրանց բաժին է թողել իր հաջողակ տաքսի բիզնեսում[4]։ Սքալը իր ժառանգած բիզնեսի մասը ներդրել է իր սեփական «Super Operating Corporation» բիզնեսի մեջ, որտեղ աշխատում էր 400 վարորդ և կար 130 ավտոմեքենա։ Ավելի ուշ նրա ֆիրման ստացել է «Սքալի հրեշտակներ» (անգլ.՝ Scull’s Angels) անվանումը։ Սքալը անգամ վարձել է Էմմի Վանդերբիլթին՝ վարվելակարգի մասնագետի, որ իր վարորդներին հաճախորդների հետ հաղորդակցման քաղաքավարություն սովորեցնի[4]։

Հաջողակ բիզնեսի շնորհիվ Սքալը կնոջ հետ կարողացել է գնել աբստրակտ էքսպրեսիոնիստների աշխատանքներ՝ ներառյալ Վիլլեմ դե Կունինգի, Բարնետ Նյումանի, Մարկ Ռոթկոյի, Ֆրանց Քլայնի աշխատանքները[4]։ 1965 թվականին նրանք աճուրդի են դրել այդ աշխատանքներից 25-ը, քանի որ սկսել էին փոփ արտի գործիչների աշխատանքների հավաքորդությունը, այդ թվում՝ Ջասպեր Ջոնսի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Էնդի Ուորհոլի և Ջեյմս Ռոզենքվիսթի։ Այդ գործում նրանց օգնում էր արտ դիլլեր Լեո Կաստելին[4]։ Վաճառքից ստացված հասույթը գնացել է «Ռոբերտ և Էթել Սքալների ֆոնդի» ստեղծմանը, որի նպատակն էր գումար հավաքել անհայտ նկարիչներին օգնելու համար[7]։

1960-1965 թվականներին Սքալը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել արտ դիլլեր Ռիչարդ Բելամիին և նրա՝ Նյու Յորքի «նորարարական» Կանաչ պատկերասրահին[4]։

1973 թվականին Սոթբիսի աճուրդում ներկայացված «Ռոբերտ Սքալի հավաքածուն», որը բաղկացած էր 50 լոտից՝ գերազանցապես փոփ արտի ստեղծագործություններ, բերել է 2,2 միլիոն դոլարի հասույթ։ Այն դարձել է ժամանակակից ամերիկյան արվեստի առաջին աճուրդը մեկ վաճառողով[4][6]։

Անձնական կյանք խմբագրել

Ռոբերտ Սքալը ամուսնացած է եղել Էթել Սքալի հետ, որը լույս աշխարհ է բերել նրա երեք որդիներին՝ Ջոնաթան, Սթիվեն, Ադամ։ Զույգը բաժանվել է 1975 թվականին։ Սքալի երկրորդ կնոջը անվանել են Սթեֆանի[4]։

Հիշատակ խմբագրել

2010 թվականին Մանհեթենի Ակվավելի պատկերասրահներում անցկացվել է «Ռոբերտ և Էթել Սքալ․ հավաքածուի դիմանկար» (անգլ.՝ Robert & Ethel Scull: Portrait Of A Collection) ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նկարներ, քանդակներ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Վիլլեմ դե Կունինգը, Ջասպեր Ջոնսը, Էնդի Ուորհոլը, Ֆրենկ Ստելլան, Կլես Օլդենբուրգը, Ռոբերտ Մորիսը և ուրիշներ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://research.frick.org/directory/detail/592
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 B // Robert Scull, Prominent Collector of Pop Art / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1986. — P. 5. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. C // Ethel Scull, a Patron of Pop and Minimal Art, Dies at 79 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2001. — P. 15. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Glueck, Grace (3 января 1986). «Robert Scull, prominent collector of Pop Art». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 13 ноября 2016-ին. Վերցված է 20 сентября 2019-ին.
  5. «Robert Scull: Art Collector». The Ledger|Lakeland Ledger. Halifax Media Group. 4 января 1986. Արխիվացված է օրիգինալից 11 апреля 2013-ին. Վերցված է 20 сентября 2019-ին.
  6. 6,0 6,1 Roberta Smith (15 апреля 2010). «Appetite for New and Next New». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 11 апреля 2013-ին. Վերցված է 20 сентября 2019-ին.
  7. «How the 1973 Scull Auction Changed the Art Market». Artzine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  8. «Robert and Ethel Scull, Portrait of a Collection». Aquavella Galleries. Արխիվացված է օրիգինալից 13 ноября 2016-ին.