Ռոբերտ Սարգսյան (դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ռաֆիկի Սարգսյան (փետրվարի 3, 1960, Դսեղ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2023[1]), հայ դերասան, տիկնիկավար։ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան։
Ռոբերտ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1960 |
Ծննդավայր | Դսեղ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 10, 2023 (63 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1987) |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան, տիկիկավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Կրթություն խմբագրել
1967-1977 թվականներին սովորել է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-1978 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1978-1979 թվականներին աշխատել է Վանաձորի քիմիական գործարանում, 1981-1983 թվականներին՝ Երևանի ավտոդողերի գործարանում։ 1983-1987 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժնում և ստացել է դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտություն։ 1987 թվականից աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես տիկնիկավար դերասան։ 1988-1989 թվականներին թատրոնին զուգահեռ աշխատել է «Թատրոն անիվների վրա» շրջիկ թատերախմբում։ 1988-1995 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը։ 1992 թվականից աշխատում է նաև "UNIMA" տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում որպես դերասան։ Ունեցել է շուրջ 100 դերակատարումներ[2][3]։
Ներկայացումներ խմբագրել
Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1987 | Հովհաննես Թումանյան «Պոչատ աղվեսը» | Պոչատ աղվես |
1987 | Ռուբեն Մարուխյան «Ամենից լավ տունը» | Խլուրդ, Արջուկ |
1987 | Ստեփան Զորյան «Կարմիր արագիլը» | Ջուր վաճառող տղա |
1987 | Ալեքսանդր Պուշկին «Ոսկե ձկնիկը» | Սկոմորոխ |
1988 | Ռ. Մոսկովա «Երբ ծաղկում է մարգարտածաղիկը» | Փայտփորիկ, Ավանակ |
1988 | Վարդան Այգեկցի «Դում-դում իմաստունը և անգետները» | Դում-դում իմաստուն |
1988 | Ջանի Ռոդարի «Կապույտ նետի ճանապարհորդությունը» | Արջուկ |
1988 | «Վերադասի մահը» | Դերասան |
1990 | Պ. Մարտիրոսյան «Թզուկի երգը» | Թզուկ |
1990 | Մաքսիմ Գորկի «Ճնճղուկը» | վարող դերասան, Հայր ճնճղուկ |
1990 | Սուրեն Մուրադյան «Ծպտված Ձմեռ պապը և Ձյունանուշը» | Ձմեռ պապ |
1991 | Վոլկով «Բեթղեհեմի աստղի տակ» | Քաղաքացի, Գյուղացի, Հովիվ, Մոգ |
1991 | Ս. Գասպարյան «Ճանապարհային արկածներ» | Գայլ |
1991 | Դ. Մարտիրոսյան «Ամանորյա հանդես» | Ձմեռ պապ |
1992 | Լիֆշից, Կիչակով «Առեղծվածային հիպոպոտամ» | Կոալա, Սիրամարգ |
1992 | Ղազարոս Աղայան «Անահիտ» | Հեքիաթասաց |
1992 | Ապրիլով «Երրորդը» | Այծ |
1992 | Դ. Մարտիրոսյան «Կախարդական ճրագի գաղտնիքը» | Ձմեռ պապ |
1993 | Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» | Մունետիկ, Սպասավոր, Վեզիր, Ատաղծագործ |
1993 | Հենրիկ Սևան «Հնարամիտ նապաստակը» | Գայլ |
1993 | Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» | Կատու |
1993 | Դ. Մարտիրոսյան «Թե կարող ես՝ գտիր» | Ձմեռ պապ |
1995 | Հովհաննես Թումանյան «Բարություն արա, ջուրը գցիր» | Բարի տղա |
1995 | Հովհաննես Թումանյան «Խոսող ձուկը» | Խոսող ձուկ, Տղա |
1996 | Վիլյամ Շեքսպիր «Սխալների կատակերգություն» | Ոսկերիչ, Բժիշկ |
1997 | Հովհաննես Թումանյան «Հայի բախտ» ըստ «Անխելք մարդը» հեքիաթի) | Անխելք մարդ |
1998 | «Երեք խոզուկ» | Գայլ |
1998 | Դ. Մարտիրոսյան «Ձմեռ պապի գաղտնիքները» | Ձմեռ պապ, Գայլ, Կատու, Գետաձի |
1999 | Հովհաննես Թումանյան «Սուտլիկ որսկանը» | Հադի - Հուդի |
1999 | Դ. Մարտիրոսյան «Անտառային համերգ» | Շուն, Կատու, Ջայլամ |
2000 | Դերենիկ Դեմիրճյան «Քաջ Նազար» | Ծերունի, Մունետիկ |
2001 | Անդերսեն «Փոքրիկ Իդայի ծաղիկները» | Նարգիզ |
2001 | Աստվածաշնչյան առակ «Բարի հրաշագործը» | Սամարացի |
2005 | Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» | Օձ |
2006 | Հովհաննես Թումանյան «Հենց էն Հուռին» | Հարևան |
2007 | Պ. Մարտիրոսյան «Գայլի և ուլիկների նոր արկածները» | Ագռավ |
2008 | Ս. Գասպարյան «Ճանապարհային արկածներ» | Ոստիկան |
2011 | Պ. Մարտիրոսյան «Թզուկի երգը»(վերաբեմադրված) | Թզուկ |
2012 | Հովհաննես Թումանյան «Պոչատ աղվեսը» (վերաբեմադրված) | Պոչատ աղվես |
2013 | Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» վերաբեմադրված) | Կատու |
Թատրոն անիվների վրա (գեղարվեստական ղեկավար՝ Մարատ Մարինոսյան) խմբագրել
Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1988 | Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» | Շերիֆ փաշա |
1989 | Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» | Բժիշկ |
Հանրային հեռուստաընկերություն խմբագրել
- 1988–1995 թվականներ - «Հեքիաթն է կանչում»- վարող հաղորդավար, հեքիաթասաց և տարբեր հեքիաթներում դերակատար
- 1988–1992 թվականներ - «Ճանապարհներ»- հաղորդման հաղորդավար և դերակատար, հեռուստատեսային մանկական ներկայացումներ
- 1989 թվական – Մարկ Տվեն «Հեքլբերի Ֆինի արկածները»
- 1990 թվական – «Այս աշխարհի խելոքները» - Կրտսեր տղա
- 1991 թվական – «Շեքսպիրի վերածնունդը»
- 1992 թվական – «Արքայազնը և աղքատը»
- Կամերային երաժշտական թատրոն
- 1990 թվական – Հովհաննես Թումանյան «Անխելք մարդը»- Խոյ
- Հովհաննես Թումանյան «Կիկոսը» - Ցուլ
- 1991 թվական – Հովհաննես Թումանյան, «Շունն ու կատուն», Կով
- «Մի գլխարկի պատմություն» - Կով
Կինո խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2000 | Միքայել Դովլաթյան, Գոռ Վարդանյան, «Ընտրություն» | ոստիկան Կիրակոսյան |
2008 | Գր. Գևորգյան «Կիկոսի մահը» | Հայր |
2012 | «Մոսկվիչ, իմ սեր», | Վաճառող |
«Հատուկ բաժին-18» | Գարեգին Մանուչարյան | |
2015 | «Հյուսիս-հարավ» | |
«Կատաղած հարսնացուն» |
UNIMA տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոն խմբագրել
- 1992 թվականից Աստվաշնչյան թեմաներով Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը, Գաբրիել հրեշտակ, Մոգ
- Առակներ՝ «Բարի սամարացի», Բարի սամարացի
- «Նախանձ մշակներ», Մշակ
- «Անառակ որդու վերադարձը», Անառակ որդի
- «Անմիտ մեծահարուստը», Մեծահարուստ
- «Անխիղճ պարտատեր ծառայի առակը», Պարտատեր ծառա
- Հովհաննես Թումանյան «Բարեկենդանը», Ամուսին
- Իտալական ժողովրդական հեքիաթ «Արդար Մասսարո», Մասսարո
- Դ. Մարտիրոսյան «Կանչ», Արտակ
- Դ. Մարտիրոսյան «Սեռական դաստիարակություն», Վարող դերասան
- Դեմիրճյան «Սասունցի Դավիթ», Սասունցի Դավիթ
- Շառլ Պերրո «Կոշկավոր կատուն», Պոլիշինել, Արքա
- Դ. Մարտիրոսյան «Ընտրողի իրավունքները», Գետաձի
- Դ. Մարտիրոսյան «Զգուշացեք, ականներ են», Վարող դերասան
Փառատոներ, հյուրախաղեր խմբագրել
- 1989 – Լատվիա, Ռիգա - Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»
- 1998 – Իրան - Ապրիլով «Երրորդը»
- 2001 – Մոսկվա, Օբրազցովի թատրոն - Հ. Թումանյան «Հայի բախտ»
- 2002 – Կրասնոդար - Ապրիլով «Երրորդը»
- Իրան - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ» և «Սուտլիկ որսկանը»
- 2003 – Իրան - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ»
- Բելառուսիա, Բրեստ - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ»
- Բուլղարիա, Պլովդիվ - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ»
- 2004 – Իրան - Անդերսեն «Փոքրիկ Իդայի ծաղիկները»
- 2009 – Հնդկաստան, Դելի, Ագրա - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ» և համերգային ծրագիր
- 2012 – ԱՄՆ (շուրջ 12 նահանգներում) - Հովհաննես Թումանյան «Հայի բախտ» և համերգային ծրագիր
Պատվոգրեր խմբագրել
- 2006 - "UNIMA" տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի կողմից
- 2011 – Շնորհակալագիր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար
- 2015 – ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Կյանքից հեռացել է դերասան Ռոբերտ Սարգսյանը». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Դերենիկ Մարտիրոսյան, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Երևան, 2005, էջ 31.
- ↑ Ռոբերտ Սարգսյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- Երևանի պետական տիկնիկային թատրոն Արխիվացված 2021-02-26 Wayback Machine
- UNIMA Հայաստան Արխիվացված 2015-04-09 Wayback Machine